Թրամփը խոստացել է Ուկրաինայի հակամարտության լուծման հարցում միջոցներ ձեռնարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է հանրության առաջ՝ մահվան լուրերի ֆոնին։
Թրամփը հայտարարել է, որ շատ հետաքրքիր բաներ է իմացել Ուկրաինայի հակամարտության մասին․
«Կարծում եմ՝ դուք այդ մասին կիմանաք մի քանի օրից», – ասել է ԱՄՆ նախագահը: Նա հավելել է, որ շարունակում է հետևել հակամարտությանը:
Թրամփը նաև խոստացել է հակամարտության լուծման հարցում միջոցներ ձեռնարկել առաջիկա մի քանի օրերի ընթացքում:
ԱՄՆ նախագահը իր հերթին մեկնաբանել է Պուտինի և Զելենսկիի հետ հնարավոր հանդիպումը. «Տեսնենք, թե ինչ կլինի»։