Նախարար Ավանեսյանը «կտրեց» Փաշինյանի թեկնածուին քննությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ 10:30-ին մեկնարկած ու 18:00-ին ավարտված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթի ավարտին պարզվեց՝ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել անցողիկ շեմը:

Հիմա ամեն ինչ՝ հերթով:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ներկա է գտնվել մրցույթի ողջ ընթացքին, որը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության շենքում՝ նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակի հարակից սենյակում: Իսկ դիտորդները, որոնք պետք է հետևեին մրցույթի ընթացքին, այն «դիտում էին հեռուստացույցով»՝ հնարավորություն չունենալով կատարել իրենց վերահսկողական գործառույթները:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին մասնակցում էին ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, և Հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, սկանդալային անցյալով հայտնի Նարեկ Վանեսյանը. «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը որոշեց հրաժարվել մրցույթին մասնակցելուց։ Պողոսյանը նախկինում մասնակցել էր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի մրցույթին, որի ժամանակ անգամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նրան բնութագրեց որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Սակայն այդ մրցույթում հաղթեց ոչ թե մասնագիտական, այլ քաղաքականապես նախընտրելի թեկնածուն։

Շարունակելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի թեման՝ տեղեկացնենք, որ գրավոր մրցույթի ժամանակ երկու թեկնածուներն էլ 100 միավոր հավաքեցին, այնուհետև անցան բանավոր քննության: Հանձնաժողովի անդամների հարցերին, որի ղեկավարը Անահիտ Ավանեսյանն էր, պատասխանեց Նարեկ Զեյնալյանը: Երկու ժամ նրան հարցաքննեցին, գնահատեցին՝ հորդորելով սպասել:

Հերթը Նարեկ Վանեսյանինն էր, որը, ի տարբերություն Զեյնալյանի, «գերազանցիկի» պես բոլոր հարցերին անգիր արած պատախանում էր: Ակնհայտ էր, որ Վանեսյանին «լավ պատրաստել» էին:

Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք էլ կա. «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ արդեն մի քանի տնօրենների մրցույթներին ներկա է լինում Վանեսյանի ղեկավարած ՀԿ-ի ներկայացուցիչը, որը բոլոր հարցերը գրում է, նկարում գաղտնի, ու հստակ է, որ նախապես դրանք ներկայացվել էին Վանեսյանին, ով պատրաստված եկել, արագ-արագ պատասխանում էր հանձնաժողովի անդամների հարցերին:

Թեպետ կարծես դա էլ «չփրկեց» Վանեսյանին, քանի որ Ավանեսյանը չցանկացավ Փաշինյանի հետ «հակառակվել», «չընտրել» փաստացի նրա կողմից տնօրենի ԺՊ նշանակված Զեյնալյանին:
Բայց նաև նախկին ու ներկա նախարարների նախընտրելի թեկնածու Վանեսյանը չընտրվեց:

Մրցույթի ավարտին Ավանեսյանը հայտարարեց, որ որևէ թեկնածու 90 տոկոս անցողիկ շեմը չի հաղթահարել. Զեյնալյանը հացաքել է 89%, Վանեսյանը՝ 84%: Ուստի առաջիկայում նորից տնօրենի մրցույթ են հայտարարելու:

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկումներից հստակ էր մի բան, որ Անահիտ Ավանեսյանը որևէ ձևով չէր ցանկանում Զեյնալյանին տնօրեն նշանակել, քանի որ անգամ բժշկական կենտրոնում գիտեն, որ նախարարը «թարսված» է Զեյնալյանի հետ, ինչն անկնհայտ երևացել է, երբ տիկին նախարարը այցելել է բժշկական կենտրոն:

Կարճ ասած՝ նախարար Ավանեսյանն այլևս չի «ենթարկվում» Փաշինյանի որոշումներին՝ համարձակվելով նրա կողմից քաղաքական որոշման արդյունքում ԺՊ նշանակված Զեյնալյանին «կտրել քննությունից»»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի կեղծ գործով դատավարությանը «ցուցմունքներ են տվել տուժողները» Քաղաքացիներից «մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է․ Գևորգ Ստեփանյան Բա սա թալան չի՞. Արմենակ Դանիելյան Շանհայում խայտառակություն է եղել․ Փաշինյանն այս անգամ էլ դավաճանել է մեկ այլ դաշնակցի․ Գագիկ Մինասյան (video) Անկարան հայտարարել է, թե շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին Տավուշում 53-ամյա տղամարդը փորձել է նախ խեղդել 34-ամյա կնոջը, ապա 1-ամյա երեխային․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական ղեկավարների ոտքերի տակ գալարվողները «տոռմուզներ» չունեն․ Աբրահամյան Հայ ժողովուրդը փակված չի համարում Արցախի հարցը․ «ՀայաՔվե» Ադրբեջանում մարդկանց պատրաստում են ՀՀ-ում բնակության. ՔՊ-ական իշխանության պրոպագանդայի հակառակ կողմը Աննա Հակոբյան, Փաշինյան, դրանց հետ նկարվելիս՝ չմոռանա՛ք էն 5000 երեխուն, որ էլ չկան․ Անաիս Սարդարյան (video) Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 65 մլն դրամը Փաշինյան-Ալիև զույգի տհաճ անակնկալները՝ Արցախի անկախության օրը (video) Հայ գերիներին ազատ արձակելու փոխարեն Ադրբեջանը վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը. Սահակյան Մեկ տարվա մեջ Նիկոլին փոխում ենք, կամ․․․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Ռուսաստանը կարող է ավելացնել Հնդկաստանին S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումները Սի Ցզինպին. Մարդկությունը կրկին կանգնած է ընտրության առաջ՝ խաղաղություն, թե՞ պատերազմ Սի Ցզինպինը կոչ է արել Չինաստանի զինված ուժերին արագացնել համաշխարհային մակարդակի բանակի ստեղծումը «Փաշինյան կոչվածին Չինաստանում Մեհրիբանն ու Ալիևը ստորացրել են»․ քաղաքացի (video) Գերմանիայի պաշտպանության նախարարը քննադատել է Ուկրաինայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախագահի ծրագրերը Գերմանիայի պաշտպանության նախարարը քննադատել է Ուկրաինայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախագահի ծրագրերը ՀՀ իշխանություններն անգամ չդատապարտեցին Ադրբեջանի ցեղասպան գործողությունները. Արման Թաթոյան Եվրոպական երկրներն արդեն պատրաստել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջարկները. AFP Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Շատ ամերիկացիներ են զոհվել Չինաստանի հաղթանակի, հուսամ՝ կպատվեն և կհիշվեն Պեկինում․ Թրամփ Թրամփը խոստացել է Ուկրաինայի հակամարտության լուծման հարցում միջոցներ ձեռնարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am