«Արցախում «երկրորդ հայկական պետության» սնանկ գաղափարը պետք է մեկընդմիշտ թաղել․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակումը ռազմավարական առումով մեծ նահանջ ու պարտություն էր, քանի որ այն բաժանեց իրավականորեն արդեն իսկ վերամիավորված Հայաստանը երկու մասի։
Խոսքս, բնականաբար, 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ ընդունած «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման մասին է։ Այդ որոշման 3-րդ կետը միանգամայն պարզ ու հստակ էր. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։
Իհարկե, 1991 թ. սեպտեմբերի 2-ը պարտադրված էր դրսից։ Հայաստանը պետք էր բաժանել ու անդամահատել, որպեսզի հետագայում այն ավելի դյուրին կերպով մաս-մաս հոշոտեին։ Զարմանալին և ցավալին այն էր, սակայն, որ շատերը ՀՀ-ում և ԼՂՀ-ում Արցախի Հանրապետության հռչակումը դիտում ու ընկալում էին որպես մեծ հաղթանակ՝ մոռանալով, որ Արցախում չկային անկախ պետություն կերտելու նախադրյալներ՝ ոչ բավարար տարածք, ոչ բավարար բնակչություն, ոչ բավարար կադրեր, ոչ բավարար ռեսուրսներ։
Ամենակարևորը՝ չէին հասկանում, որ անկախ պետության կառուցումը կարող է որոշակիորեն խրախուսել ընդհանուր հայկականից առանձին ազգային ինքնության ձևավորման կործանարար գործընթաց։ Գործը դրան չհասավ, բայց անցանկալի հետևանքները շոշափելի էին։ Հիշեցնեմ, որ, օրինակ, նորանշանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, 2008 թ. առաջին անգամ գործուղվելով Արցախ, ՀՀ-ն և ԼՂՀ-ն կոչում էր «երկու երկրներ» և «երկու ժողովուրդներ»։ Եվ սա լեզվի պատահական սայթաքում չէր, այլ հայության պառակտման ծրագիր։

 


Կարճ ասած՝ Արցախի ապագա ազատագրումից հետո այլևս երբեք չի կարելի թույլ տալ նմանատիպ սխալներ։ Արցախում «երկրորդ հայկական պետության» սնանկ գաղափարը պետք է մեկընդմիշտ թաղել։
ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ։

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am