Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը պարունակում է վտանգավոր ձեւակերպումներ։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ որպես օրինակ մատնանշելով փոխադարձության սկզբունքը։ «Փաստաթղթում ամրագրված փոխադարձության սկզբունքը վտանգավոր է։ Երբ այն գործնականում կյանքի կոչվի, կտեսնեք՝ ինչի մասին է խոսքը։ Դա ենթադրում է հետևյալը․ եթե Ադրբեջանի քաղաքացիները կարող են հատել ՀՀ-ի ինքնիշխան տարածքը, ապա նույն սկզբունքով Հայաստանի քաղաքացիներն էլ իրավունք են ստանում հատել Ադրբեջանի տարածքը։ Բայց հաշվի առնելով մեր բնակչության բաշխվածությունն ու տնտեսության վիճակը՝ դա կլինի 1-ը 20 հազարի հարաբերակցությամբ։ Այսինքն՝ մոտ 20 հազար ադրբեջանցի կարող է հատել Հայաստանի սահմանը, իսկ Հայաստանից՝ մեկ քաղաքացի»,– մանրամասնել է Հակոբյանը։
Մովսես Հակոբյանը ժամանակին վտանգավոր դրույթներ էր մատնանշել նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պարտադրված էր, և երկրի ղեկավարը չէր կարող չստորագրել։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով՝ որոշ կետեր հնարավոր էր չընդունել․ մասնավորապես՝ 4-րդ և 9-րդ կետերը։
Դառնալով Հայաստանի համար վտանգավոր որոշումներ կայացնող, փաստաթղթեր ստորագրող իշխանությանը փոխելու հնարավորությանը՝ Մ. Հակոբյանը նշել է, որ դա հնարավոր է միայն ընտրությունների միջոցով։ «Մեր հասարակությունը վերջին 34 տարիներին անցել է տարբեր փուլերով և հիմա գտնվում է մի իրավիճակում, որտեղ բացի ընտրությունից այլ ելք չկա։ Ցանկացած պայքար հնարավոր է, սակայն պետք է հաշվի առնել, որ հայ ժողովրդին որևէ կամք պարտադրել հնարավոր չէ»,– նշել է Հակոբյանը։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը