«Հայոց տուն» համահայկական նախաձեռնության ուղերձը նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան․
«Սիրելի՛ հայրենակից,
Հայրենիքն անսակարկելի արժեք է՝ լինես հայրենի հողում ծիլ տված, թե օտարության ծնունդ։ Հայրենիքն ուժ է, որ ստանում ենք որպես ժառանգություն և փոխանցում ենք սերունդներին։
Հայրենիքը մեր բնական կենսատարածքն է և անկախ նրան բաժին հասած փորձություններից՝ չի դադարել և չի դադարում մերը լինելուց։ Բոլորիս աչքի առաջ հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախը փորձ է արվում այսօր զատել մայր Հայաստանից։ Ֆիզիկական կորստին հաջորդում են հոգեբանական և մշակութային տարանջատման ջանքերը։ Մինչդեռ Արցախը համայն հայության համար հավերժական արժեք է։
Արցախի Հանրապետության հռչակումը ևս մեկ անգամ մեր ազգային հոգեկերտվածքի խորքերից դուրս բերեց հանուն համազգային արժեքների հաստատուն կանգնելու կամքը։ Դա ազատության ձգտման իրականություն դարձած երազ չէր միայն, այլ մի ողջ ժողովրդի պայքարի, համախմբման արդյունք։ Արցախի անկախության հռչակումը հայկականության ազգային-հոգևոր-գաղափարական հատվածների վերամիավորում էր:
Արժեհամակարգն ավելին է, քան այսրոպեական, սուբյեկտիվ և անձնական մոտիվացիայով պայմանավորված գործողությունները։ Մեր ազգային բազմադարյա արժեհամակարգը դրանից սնվող սերունդներին տալիս է հնարավորություններ՝ արդարությունն անպայմանորեն վերականգնելու։ Պատմությունը ոչ միայն կրկնվելու, այլև պատմական անարդարությունները հաղթահարելու սովորույթ ունի: Պետք է հենվել անգնահատելի և ժամանակի փորձությունն անցած հոգևոր և ազգային ժառանգության վրա՝ մանր կամակատարությունները գերազանցելու և ի վերջո ազգային վերամիավորված արժեհամակարգը փառաբանելու, մեր ժառանգածը ապագա սերունդներին փոխանցելու համար։
Արցախի Հանրապետության հռչակման օրը շնորհավորելու առիթներ էլի ունենալու ենք»։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը