«Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը.
Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնում է ապավինել բացառապես անեկդոտային ժանրին՝ սեփական քաղաքականության «իրավացիությունն» ապացուցելու համար, բայց մի փոքր փչացնեմ չինական զբոսաշրջության մեջ գտնվող վարչապետի տրամադրությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո օրակարգային է դառնում մեկ հարց:
Հիմա, երբ ՄԽ-ը դադարեց գոյություն ունենալ, տրամաբանական և արդարացված է Փաշինյանից պահանջել հրապարակել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Հայաստանին ներկայացված բոլոր կարգավորման պլանները և դրանց վերաբերյալ հայկական դիվանագիտության պաշտոնական արձագանքները։
Այդ փաստաթղթերը այլևս չեն ենթարկվում խորհրդապահության․
Դրանք կորցրել են գործառնական նշանակությունը,
Մնում են որպես պատմական փաստաթղթեր,
Կարող են դառնալ հանրային հաշվետվության և նաև մասնագիտական վերլուծության նյութ։
Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչ տարբերակներ են դրվել սեղանին և ինչ դիրքորոշում է ունեցել Հայաստանը տարբեր փուլերում։
Սա թափանցիկության, պատմական արդարության և ազգային անվտանգության հարց է․ միայն ճշմարտությունը կարող է կանխել ապատեղեկատվությունն ու դավադրության տեսությունները։
Եվ վերջապես, այդ հրապարակումից հետո մենք բոլորս կիմանանք, թե ով իրականում հանձնեց Արցախը»։