Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծաղրել սեփական ժողովրդին՝ իր պահվածքով և խոսույթով

Այսօր Փաշինյանը մի գրառում է արել, որը բառացիորեն հետյալն միտքն է արտահայտում. «ո՞րն է այսօրվա եւ նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը:

Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլերկրների համար։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների
շնորհիվ, իր քաղաքացիների համար։

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Այն, որ նա բառախաղերի և մանիպուլյացիաների մասնագետ է, գիտեն բոլորը:

Ժամանակին, Գորբաչյովն էր նման ձևով հանդես գալիս, որի արդյունքում նա նույնիսկ հնարեց մի քանի բառեր, որոնց իմաստն աշխարհում ոչ ոք չէր հասկանում, օրինակ, ԳԼԱՍՏՆՈՍՏ և ՊԵՌԵՍՏՌՈՅԿԱ:

Հասկանալի է, որ բոլոր աճպարարները իրենց հաճախորդներին խաբելու համար նոր ձևեր են հնարում:

Օստապ Բենդերն, օրինակ, ասում էր, որ խաբելու և միաժամանակ քրեական օրենսգիրքը չխախտելու չորս հարյուր ձև գիտի:

Սակայն Փաշինյանն այս շարքում տարբերվում է իր փարիսեցիության և, միաժամանակ, ցինիզմի բարձր աստիճանով:

Մարդը Արցախի կորուստը համարում է... ձեռքբերում, Հայաստանի անվտանգային խնդիրներ ստեղծելը՝ ինքնիշխանության մեծացում:

Եվ վերջապես, նա հայտարարում է, որ մեր բոլոր նահատակները եղել են, որպեսզի... Արցախը հանձնեինք Ադրբեջանին, հինգ հազար զոհ ունենայինք, և Աննա Հակոբյանը կարողանար սիրալիր կերպով նկարվեր Մեհրիբան Ալիևայի հետ:

Փաստացի, ըստ Փաշինյանի՝ ղարաբաղյան շարժումը եղել է հայ ժողովուրդին մանիպուլացնեու ձև, իսկ մեր հերոսները զոհվել են, որպեսզի մոտեցնեն Նիկոլ Փաշինյանի վերը նշած ԱՊԱԳԱՆ:

Այս ամենը նման է մի մարդու վարվելաձևի, ով մարդկանց խաբել է, հետո ծանր վիճակի մեջ է հայտնվել, հետո իր տանը ամեն ինչ վաճառելով, իր տնեցիներին հայտարարում է, որ ճիշտ է, մենք եղած-չեղածը վաճառեցինք, սակայն իրավամբ, դարձանք ԱՆԿԱԽ:

Բոլոր խաբեբաները նույն ձևով են փորձում մոլորեցնել իրենց հաճախորդներին, սակայն Փաշինյանն այս առումով կարող է իրեն համարել այս ոլորտի օլիմպիական չեմպիոն, քանզի յոթ տարի խաբելով, դեռ կարողացել է մնալ իշխանությանը:

Սակայն դա ոչ թե իր շնորհքն է, այլ մեր չկայացած քաղաքական վերնախավի, ովքեր իրենց դատարկ լինելը թաքցնելով, փորձում են այս իրավիճակը բարդել սեփական ժողովրդի վրա:

Մինչդեռ իրականում ժողովրդը վաղուց հասկացել է այս խաբեությունը և սպասում է, թե ով կկարողանա վերջ տալ այս ամենին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 685 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am