Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու համար. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Մասնավորապես՝ պարզվել է, որ ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ իրականացնելու հանգամանքի մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները․ ապօրինի ծառահատումը կանխելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել և առերևույթ հանցանքի մասին հաղորդում չի ներկայացրել։ Ավելին՝ ծառահատումներ իրականացնողին հորդորել է հատված ծառերի բները «սևացնելով» քողարկել ապօրինի ծառահատման փաստը, ինչի հետևանքով թաքցվել է ապօրինի ծառահատման առերևույթ հանցագործության դեպքը։

Բացի այդ, ավագ էկոպարեկը երկու անձանց օգտին ապօրինի անգործության համար, այն է՝ վերջիններիս կողմից «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու և դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու դիմաց նրանցից կաշառք է ստացել։

Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված երկու անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ): Էկոպարեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել Չվախենա՛ք, Արցախը չի՛ կարող մшհшնալ, պարտավոր ենք մեր սրտում պահել ազատության լույսը, որը բոլորինս է․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Չեմ շփվում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Մովսես Հակոբյանը՝ քրոջ որդու մասին Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել. Կրեմլ Oդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Միքայել Սրբազանի կողմից իշխանությունների նկատմամբ քննադատությունն առավել սուր է դարձել պատերազմից և Արցախի կորստից հետո, դրան հաջորդել է Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդումը․ փաստաբան Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը պարունակում է վտանգավոր ձեւակերպումներ․ Մովսես Հակոբյան Տղա չեմ ունեցել, փեսաներին դաստիարակել հնարավոր չէ, թոռ եմ դաստիարակում, որ ազատագրի Արցախը, Մովսես Հակոբյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում Արցախի վերադարձը հնարավոր է Իրանը հայտարարել է` ԱՄՆ-ն անընդունելի պայմաններ է առաջադրումմիջուկային ծրագրի բանակցություններում Իրանում հայտարարել են, որ «Եվրոպական եռյակ»-ը պահանջում է վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները Արթուր Վանեցյանը դատարանի որոշմամբ կստիպի Իոաննիսյանին, որ հրապարակային ներողություն խնդրի Չնայած ՀՀ-ից հնչեցված կոչին, շարունակում են օգտագործել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը Արցախի հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում. Օսկանյան Ադրբեջանն ու Հայաստանը զգալիորեն հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները․ Էրդողան Արցախ հավաքական վերադարձը պետք է դարձնել պետական քաղաքականության առանցք. Genesis Armenia Էրդողանը պնդում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կգործարկի երկաթուղային և ցամաքային ուղիները Միքայել սրբազանի կալանքը դատավորը երկարաձգեց մեկ ամսով Արցախը հայկական արժեհամակարգի անբաժան մասն է. «Հայոց տուն» համահայկական նախաձեռնություն «Արցախը վերադառնալու է։ Ոչ թե որպես անիրական երազանք, այլ՝ որպես պետական, արժանապատիվ, կենդանի հայրենիք». Դավիթ Գալստյան Պուտինը դիվանագիտական ​​հաղթանակ է տարել. Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am