Ես բացի պետական պաշտոնից, նաև պետական քաղաքականության կրող եմ․ Ռազմիկ Պետրոսյան

1991 թվականից անկախություն հռչակած Արցախի Հանրապետությունն այսօր չկա դե ֆակտո, և անկախության օրը չնշվեց պաշտոնապես Երևանում, չհիշատակվեց օրվա խորհուրդը Հայաստանի իշխանության կողմից, չհնչեցին ուղերձներ Արցախը լուծարած և այն Ադրբեջանի կազմում ճանաչած վարչապետ Նիկոլ Փաշինյանից, նախագահից, կամ ԱԺ նախագահից։ Երևանում Արցախի չլուծված հակամարտություն և վերադարձի իրավունք եզրույթները համարձակորեն կրկնում են միայն ըդդիմադիր գործիչները՝ այդ թվում Արցախի ընդդիմության թևից։

Արցախի անկախության օրով հայկական երկրորդ պետության չգոյության մասին զգուշացավ կամ գուցե վախեցավ մի բառով բնութագրել «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանի Ռազը)։

Փորձեցինք Արցախի հողի համար կռված հրամանատարից իր զգացողության, իր վերաբերմունքի մասին հացեր տալ՝ ԽՍՀՄ –ից անկախացած ու 28 տարի անց Ադրբեջանին հանձնված Արցախի մասին, նահատակված հազարավոր զինակիցների և Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող գերիների մասին։

«Ես զինծառայող եմ, ներողություն եմ խնդրում, բայց ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանություն տալ օրվա առիթով։ Իսկ ընդհանուր առմամբ, մի բան իմացեք՝ ես բացի պետական պաշտոնից, պետական քաղաքականության կրող եմ նաև»,- Euromedia24-ի հետ զրույցում կարճ եզրափակեց Ապարանի Ռազը՝ ակնարկելով, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական լինելուց բացի, լիովին կիսում է այսօր Պապիկյանի և նրա քաղաքական առաջնորդի վարած քաղաքական կուրսը՝ այսինքն Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում, կամ պիտի տանք, որ լավ ապրենք, ինչպես որ Փաշինյանն է ամեն ծանր բանակցային դրության մեջ կողմնորոշվում։

 

 

Այս թեզերի հետ փաստորեն լիովին հաշտ դարձած նախկին հրամանատարը իրեն խաբված չի համարում, և բնական է համարում իր պաշտպանած հողի դիմաց Ալևի հետ երերուն խաղաղաությունը, այդպես է ստացվում։

Երբ հարցրինք՝ Արցախի հետ կապված ամեն բան մոռացության տալն է պետական քաղաքականությունը, ուրեմն ուրացման գաղափարի կրողն եք, այո՞, Ռազմիկ Պետրոսյանն արձագանքեց․ «Ոչ մի բան մոռացության չի տրվում, մենք զինվոր ենք, զինվորի խնդիրը հայրենիքի պաշտպանությունն է, ես պաշտպանում եմ ու պաշտպանելու եմ իմ հայրենիքը մինչև վերջ», -ասաց նա ու չմանրամասնեց պարադոքսը՝ ոնց են տալիս ու հետն էլ պաշտպանում։

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել Չվախենա՛ք, Արցախը չի՛ կարող մшհшնալ, պարտավոր ենք մեր սրտում պահել ազատության լույսը, որը բոլորինս է․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Չեմ շփվում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Մովսես Հակոբյանը՝ քրոջ որդու մասին Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել. Կրեմլ Oդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Միքայել Սրբազանի կողմից իշխանությունների նկատմամբ քննադատությունն առավել սուր է դարձել պատերազմից և Արցախի կորստից հետո, դրան հաջորդել է Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդումը․ փաստաբան Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը պարունակում է վտանգավոր ձեւակերպումներ․ Մովսես Հակոբյան Տղա չեմ ունեցել, փեսաներին դաստիարակել հնարավոր չէ, թոռ եմ դաստիարակում, որ ազատագրի Արցախը, Մովսես Հակոբյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում Արցախի վերադարձը հնարավոր է Իրանը հայտարարել է` ԱՄՆ-ն անընդունելի պայմաններ է առաջադրումմիջուկային ծրագրի բանակցություններում Իրանում հայտարարել են, որ «Եվրոպական եռյակ»-ը պահանջում է վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները Արթուր Վանեցյանը դատարանի որոշմամբ կստիպի Իոաննիսյանին, որ հրապարակային ներողություն խնդրի Չնայած ՀՀ-ից հնչեցված կոչին, շարունակում են օգտագործել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը Արցախի հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում. Օսկանյան Ադրբեջանն ու Հայաստանը զգալիորեն հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները․ Էրդողան Արցախ հավաքական վերադարձը պետք է դարձնել պետական քաղաքականության առանցք. Genesis Armenia Էրդողանը պնդում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կգործարկի երկաթուղային և ցամաքային ուղիները Միքայել սրբազանի կալանքը դատավորը երկարաձգեց մեկ ամսով Արցախը հայկական արժեհամակարգի անբաժան մասն է. «Հայոց տուն» համահայկական նախաձեռնություն «Արցախը վերադառնալու է։ Ոչ թե որպես անիրական երազանք, այլ՝ որպես պետական, արժանապատիվ, կենդանի հայրենիք». Դավիթ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am