Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թիենծինում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Քննարկվել են երկու երկրի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Էրդողանը նշել է, որ Թուրքիան նպատակահարմար է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հավելելով, որ Անկարան այդ հարցում կշարունակի աջակցել Թեհրանին:
Ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Սիրիայում, Գազայի հատվածում իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ:
Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրմանը՝ միաժամանակ նշելով, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը և պատրաստ է ամրապնդել համագործակցությունը հարևանների հետ: