«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի

2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի: Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը:
«1999թ․ ծնված կալանավորված անձ Ա․Բ․-ի դին է հայտնաբերվել իր խցի սանհանգույցում՝ ինքնաշեն պարանով կախված վիճակում»,- ասաց Նավիկյան:
Մերի Մանուկյան