Հայաստանից Ադրբեջան սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացի է ձերբակալվել

Սեպտեմբերի 1-ին Հայաստանից Ադրբեջան պետական սահմանի խախտման դեպք է արձանագրվել։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայության տվյալներով՝ ձերբակալվել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին, ծնված 2002 թվականին։
Փաստի առթիվ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։