34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է: Ուղիղ 34 տարի առաջ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, բոլոր մակարդակների խորհուրդների (այն ժամանակ ձևավորվող ներկայացուցչական իշխանության մարմինների) պատգամավորների մասնակցությամբ, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունեց համապատասխան որոշումներ, ինչպես ասվում է՝ արտահայտելով ժողովրդի միասնական կամքը:

Հարկ է ընդգծել, որ ԼՂՀ հռչակումը տեղի է ունեցել այդ պահին գործող ինչպես ԽՍՀՄ օրենքների, այնպես էլ համընդունելի միջազգային նորմերի պահանջներին միանգամայն համապատասխան: Ամենից կարևորը՝ Արցախի հայությունը այդ կերպ, միջազգային նորմերին համապատասխան, իրացրեց ինքնորոշման իր անկապտելի իրավունքը՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից:

Սակայն խնդիրը «պատմական էքսկուրսը» չէ: Այդուհանդերձ, արժե հակիրճ շարադրանքով հիշեցնել. դրան հաջորդեց ադրբեջանական կողմի արդեն ավելի համակարգված ագրեսիան, որը կարճ ժամանակ անց, ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց, վերածվեց լայնածավալ պատերազմական գործողությունների:

Պատերազմը փոփոխական ընթացք ունեցավ. Շուշիի ազատագրմանը հաջորդեց Շահումյանի ու Մարտակերտի շրջանի զգալի մասի կորուստը: Ապա հաջողվեց վերակազմակերպել Արցախի ու պատերազմի կառավարումը, ձևավորել կանոնավոր բանակ, ինչին հետևեցին ռազմական հաջողությունները:

Ապա 1994-ի մայիսի 11-ից հաստատվեց հրադադար, որը, կարելի է ասել, շարունակվեց մինչև 2016, ապա՝ մինչև 2020 թվականները: Այդ ամբողջ ընթացքում և նույնիսկ պատերազմական գործողություններին զուգահեռ, 1994ից շարունակվել են բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում մինչև Փաշինյանի բերած աղետը: Առանցքային շեշտադրումը միշտ եղել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Ընդգծենք. վեճի առարկան չի եղել Հայաստանի կողմից Ադրբեջանին տարածքային պահանջներ ունենալը, ինչպես հիմա, խեղաթյուրելով խնդրի էությունը, ներկայացնում են, այդ թվում՝ որոշ իշխանական քարոզիչներ:

Վերջին տարիների աղետային իրադարձություններին թեպետ շատերն են լավատեղյակ, բայց, կարծում ենք, այստեղ էլ որոշ «թարմացումների» անհրաժեշտություն կա:

Նիկոլ Փաշինյանը, 2018-ին փողոցային շարժմամբ գալով իշխանության, մեծ հաշվով փակուղի մղեց բանակցային գործընթացը: Նա արեց անպատասխանատու, նաև հակասական հայտարարություններ, մասնավորապես, մե՛կ նշում էր, թե «զրոյական կետից» կամ իր կետից պետք է շարունակի բանակցությունները, մե՛կ ասում էր, թե ինքը չի կարող ներկայացնել Արցախի հայությանը, քանի որ ինքը համապատասխան մանդատ չունի, ապա 2019-ին Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Այդ հայտարարությամբ նա միգուցե հրապարակում այն ժամանակ հավաքված արցախցիների ու ընդհանրապես հայ ժողովրդի մի որոշ մասի հույզերը գողացավ, բայց, մեծ հաշվով, վերջնական փակուղի մղեց բանակցային գործընթացը, այդպիսով լեգիտիմացրեց Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմատենչ նկրտումները՝ Արցախը զավթելու և Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու առումներով:

Հետագայում պետք է հայտնի դառնար, որ Փաշինյանը 2019-ին մերժել է համանախագահների կարգավորման առաջարկը: Հետագայում պետք է նա ինքը հայտարարեր, թե չի կամեցել դադարեցնել պատերազմը, որպեսզի իրեն դավաճան չասեն: Հետագայում շատ բաներ պիտի հայտնի դառնային ու, վստահ ենք, էլի բաներ կպարզվեն:

Փաստն այն է, որ 2020-ի սեպտեմբերին մեկնարկած պատերազմը ավարտվեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որով Արցախը կորցնում էր ժամանակին ազատագրված բոլոր տարածքները, կորցնում էր Շուշին, Հադրութը և մնում էր մի «Լաչինի միջանցքի» հույսին:

Ու դա միայն «սկիզբն» էր: Նույն Նիկոլ Փաշինյանը, որն Արցախի անունից հանդես գալու իրավունք չուներ, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու ԵՄ «քավորությամբ», Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Այդպիսով, նա ոչ միայն թշնամու քմահաճույքին հանձնեց Արցախի ու արցախահայության ճակատագիրը, այլև գործնականում իմաստազրկեց 2020-ի նոյեմբերի 10-ից այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը:

Արցախի ուրացմանը հաջորդեց Ադրբեջանի կողմից հայության բացարձակ շրջափակումը՝ 9 ամիս շարունակ: Իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին սկսվեց շրջափակված Արցախի վրա թշնամական հարձակումը, ի լրումն, Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի դեպքում Հայաստանը որևէ միջամտություն չի ունենալու, «չի ներքաշվելու պատերազմի մեջ»: Պարզ ասած՝ Հայաստանը կանգնած նայելու է, թե ինչպես են մի քանի կիլոմետր այն կողմ կոտորելու Արցախի հայությանը:

Պարզից էլ պարզ էր, որ մեն-մենակ թողնված ու բզկտված Արցախը չէր կարող դիմակայել տասնապատիկ, եթե ոչ ավելի մեծ գերազանցություն ունեցող թշնամուն: Ու 1-2 օր տևած մարտերից հետո ընդունվեց ծանրագույն որոշում՝ փրկել բնակչությանը համատարած ու անխուսափելի կոտորածից: Հաշված օրերի ընթացքում Արցախը բռնի հայաթափվեց:

Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ կատարված աղետի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է, հայտարարում է, թե Արցախյան շարժման էջը փակված է, որ Արցախի մասին խոսելը կնշանակի պատերազմ հրահրել և նման բաներ: Ո՛չ, Արցախի խնդիրը ոչ մի կերպ փակված չէ, որքան էլ որ դա կցանկանային Ալիևը, Էրդողանը, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն: Արցախի խնդիրը փակված չէ, քանի դեռ կան ավելի քան հարյուր հազար մեր արցախցի հայրենակիցները, քանի դեռ կա ԼՂՀ ինստիտուցիոնալ հիշողությունը, քանի դեռ կան բռնի հայրենազրկված մարդիկ, իրենց զավակներն ու թոռները, որոնք հիշում են հայրենի բնօրրանն ու ցանկանում են այնտեղ վերադառնալ: Որպես հայրենատեր վերադառնալ, ոչ որպես թշնամու ենթակա:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ոչ ոք Փաշինյանին իրավունք չի տվել դուրս գալ նոյեմբերի 9-ի փաստաթղթից․Արամ Սարգսյան, Նարինե Դիլբարյան (video) #ՀԻՄԱ․ Սա մանկապիղծի պահվածք է՝ խաբում է ժողովրդին, որ տանի, բռնաբարի․ Հովհաննես Իշխանյան (video) «Սրա-նրա կոշիկը լիզող Նիկոլը չէ՞ր, որ 3 տարի Պուտինին ասում էր՝ «спасибо» »․ Էդուարդ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք եք վառել էդ կրակը, այ «անասուններ»․ հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ստիպում են հայ ժողովրդին ընդունել ոչ միայն տարածքային պարտություն, այլ նաև հոգևոր և բարոյական (video) Ռոբերտ Քոչարյանի պատմական ելույթը՝ Արցախի անկախության հռչակման ժամանակ (video) Նարեկ Նալբանդյանի անվան հետ կապվող «8 8» սուպերմարկետները տարածվում են․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանի պատասխանն՝ այսօրվա Փաշինյանի գրառմանը (video) Արթուր Վանեցյանը շատ կարևոր բան արեց․ Մերուժան Տեր-Գուլանյան (video) Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը Ուժգին պայթյուն Ամիրյան փողոցում․ ի՞նչ են պատմում․․․ (video) ԵԱՀԿ-ն փակեց ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի խումբը. դա Ադրբեջանի ամենամեծ հաղթանակը դարձավ, իսկ հայ ժողովրդի՝ ամոթը Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծաղրել սեփական ժողովրդին՝ իր պահվածքով և խոսույթով Գլխից հոտած ձուկը․ Նիկոլ Փաշինյանի Ստոկհոլմյան սինդրոմը Մեր հարցը բարձրացվում է., այս հարցը չի կարող Փաշինյանը փակել․ Աշոտ Դանիելյան (video) Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունից հետո 2 անձ է տեղափոխվել հիվանդանոց «Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթային կորպորացիան Մոնղոլիայի տարածքով գազատարի կառուցման մասին հուշագիր են ստորագրել Նիկոլին պետք է փոխել․ Լոռեցիները՝ Հայաստանի կարևորագույն խնդիրների մասին (video) Էրդողանը պնդում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կգործարկի երկաթուղային և ցամաքային ուղիները Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու համար. քրեական վարույթը դատարանում է 36-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը Ինձ համար մեծ հաճույք է ճանապարհորդել երեխաներիս հետ․ Սիրուշո Ես բացի պետական պաշտոնից, նաև պետական քաղաքականության կրող եմ․ Ռազմիկ Պետրոսյան Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կա տուժած (video) Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am