Արցախի տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ բացարձակ իրավունք է

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովն ուղերձ է հղել.

«Սիրելի’ հայրենակիցներ

2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձը։ Այս տարեթիվը հայ ժողովրդի համար ոչ միայն պատմականորեն հիշարժան օր է, այլև միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքի վկայություն։ Համահայկական կարևորություն ունեցող այդ որոշումը կայացվեց պատմական և իրավական հիմքերի վրա։

1991 թվականի սեպտեմբերի 2-ը դարձավ Արցախի պետականության սկիզբը։ Երեսուն տարիների ընթացքում՝ սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով, Արցախի ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը։ Թեև Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում չուներ, այն կայացած պետական համակարգ էր և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մատակարար, որի հետ հաշվի էին նստում ոչ միայն տարածաշրջանային ուժերը, այլ նաև միջազգային կշիռ ունեցող տարբեր կենտրոններ։

2020 թվականի պատերազմը, իսկ այնուհետև՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական զավթումն ու հայաթափումը մարդկության պատմության մեջ արձանագրվեցին որպես սև և ամոթալի էջ, որտեղ ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը զոհաբերվեց ուժի, տնտեսական և ամբողջատիրական շահերին։

Մենք հիշում և խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Ինչպես յուրաքանչյուր ազգային մտածողությամբ օժտված անհատ, պատմական արդարության վերականգնման համար մենք պարտավոր ենք շարունակել պայքարը և զինվորագրվել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմանը։

Այսօր, երբ Արցախի պետական կառույցները վտարանդի են, իսկ ժողովուրդը զրկված է իր հայրենի հողից, Արցախի Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը, հարկ է համարում մեկ անգամ ևս շեշտել և միջազգային հանրությանը հիշեցնել.

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակումը հիմնված է այդ օրերին գործող Խորհրդային Միության օրենքների վրա, ուստի օրինական է և չի կարող կասկածի տակ դրվել բռնապետական ուժերի կողմից կիրառվող ճնշումների և կամայական մեկնաբանությունների լույսի ներքո։

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և հարակից տարածքներում հազարամյակների ընթացքում ձևավորված հայկական ազգային մշակութային և կրոնական արժեքները մաս են կազմում համամարդկային քաղաքակրթության, և դրանց պահպանումն ու խնամքը միջազգային համապատասխան կառույցների գործառույթների անբաժանելի մասն են։

Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է, որի անտեսումը շարունակությունն է Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության։

ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, անթույլատրելի է։

Վերը նշված հիմնավորումներից ելնելով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին ու միջնորդ երկրներին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնել գերիների և պատանդների ազատումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը։

Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում են արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված ժամանակավոր իրավիճակային պարտադրանք։

Արցախյան խնդիրը հանգուցալուծված չէ, Արցախի հարցը փակված չէ, քանի որ ցեղասպանական գործողությունների վավերացումն ու դրանց հետևանքների լեգիտիմացումը չեն կարող դիտվել որպես վերջնարդյունք՝ միջազգային գրված և չգրված, իրավական և բարոյական տիրույթներում։

Արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, իր հոգևոր և մշակութային ժառանգության, իր անցյալի և ապագայի, իր իրավունքների և առաքելության»։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի Հայաստանից Ադրբեջան ​սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացի է ձերբակալվել Ամիրյան փողոցում պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում․ կա տուժած Լա՛վ իմացեք՝ Փաշինյանի ստորագրած այդ փաստաթղթերը հենց այդ պահին կչեղարկվեն․ Կիրո Մանոյան (video) Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր է` հացադուլ է անում Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում եմ ՔԿՀ-ում․ Աբրահամյան Առաջ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջն էր նստած, իսկ հիմա հայտնվել է սեղանի վրա #ՀԻՄԱ․ «Նիկոլը երեք ռումբ է դրել Զանգեզուրի տակ»․ Գագիկ Մինասյան (video) Թող Փաշինյանը սա ուշադիր նայի և շատ ուշադիր լսի․ Իշխան Սաղաթելյան (video) Փոխանցում եմ Գարեգին Բ-ի կարևոր խոսքը․ Նաթան սրբազան (video) Ռուսաստանը երբեք չի առարկել Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, բայց ՆԱՏՕ-ն այլ հարց է. Պուտին Սուդանի գյուղերից մեկում սողանքից հետո միայն 1 մարդ է ողջ մնացել, 1000 մարդ զոհվել է Լա՛վ իմացեք՝ Փաշինյանի գլխում ոչինչ հենց այնպես չի ծնվում․ Բալայան (video) #ՀԻՄԱ․ Մեհրիբան Ալիևան Աննային նայելիս՝ չի կարողացել զսպվել, ու․․․ մանկավարժ (video) Թող ուշադիր լսեն․ Արցախը կենդանի հոգի է․ Արցախի թեմի առաջնորդ (video) Իրանը համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ֊ն փորձի Իրան Հայաստան սահմանը կտրել․ իրանցի վերլուծաբան (video) «Աննա Հակոբյա՛ն, Ալիևի ու Էրդողանի կանանց հիմա էլ Սևա՞ն ես կանչում»․ որդեկորույս արցախցի (video) #ՀԻՄԱ․ Նիկոլի այդ դարակազմիկ հայտարարությունը բացահայտեց իր ամբողջ խեղճությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Ումի՞ց եք վախենում․ երեկ Ալիևը մեր հարցերի պատասխանը տվեց․ Իշխան Սաղաթելյան (video) Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը Սամվել Բաբայանից հարցրեք՝ադրբեջանցիների հետ ի՞նչ է բանակցել ու ով է դուրս եկել իրենց վրա․Շահրամանյան (video) Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ. Ռոբերտ Քոչարյան Տղամարդը «պերֆերատոր»-ով պատահաբար դիպել է բարձր լարման տակ գտնվող մալուխին Արցախը պատմության փոշիների տակ պետք չէ թաղել․ Արամ Ա-ի ուղերձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am