ՔՊ-ական թեկնածուները կմրցեն իրար հետ, ընդդիմադիրը կհրաժարվի. նոր սկանդալ․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար այսօր հայտարարված մրցույթն ամբողջությամբ վերածվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին պայքարի։

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոլորտի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը, որոշել է հրաժարվել մրցույթին մասնակցելուց։ Պողոսյանը նախկինում մասնակցել էր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի մրցույթին, որի ժամանակ անգամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նրան բնութագրեց որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Սակայն այդ մրցույթում հաղթել էր ոչ թե մասնագիտական, այլ քաղաքականապես նախընտրելի թեկնածու։

Այսպիսով՝ մրցավազքը մնում է երկու ՔՊ-ականների միջեւ՝

 • Նարեկ Զեյնալյան – «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ նախկին պատգամավոր: Վարչապետի պահանջով՝ ՍՄՍ-ի միջոցով հրաժարվել է մանդատից՝ չպայքարելով իր իրավունքների համար:

 • Նարեկ Վանեսյան – նախկինում եղել է հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար եւ հայտնի է սկանդալային անցյալով։

 Վանեսյանի անունը կապվում է մի քանի աղմկահարույց դեպքերի հետ.

 – ՄԻՊ-ի հայտարարություն. 2018 թվականին Վանեսյանը, պաշտոնավարելու ընթացքում, զանգահարել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով իրենց տարածած հաղորդագրությունները նախապես համաձայնեցնել իր հետ։ Նա նաեւ սպառնացել էր «քայլեր ձեռնարկել» պաշտպանի աշխատակազմի դեմ։ ՄԻՊ-ը այդ վարքագիծը որակել էր որպես «պաշտոնական կարգավիճակի չիմացության ակնհայտ դրսեւորում»։

 – Խարդախության գործ. Shamshyan.com-ի տվյալներով՝ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն)։ Քաղաքացին հաղորդում էր ներկայացրել, որ Վանեսյանը 3000 ԱՄՆ դոլար է վերցրել՝ աշխատանքի տեղավորման խոստումով, սակայն շարունակ ձգձգել է գործընթացը՝ ի վերջո խաբելով դիմորդին։

 Թեեւ նման փաստերով ցանկացած թեկնածու ինքնաբերաբար դուրս կմնար որեւէ մրցույթից, սակայն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար Վանեսյանը ոչ միայն մասնակցում է, այլեւ, ըստ որոշ աղբյուրների, համարվում է նախընտրելի թեկնածու՝ Արսեն Թորոսյանի եւ Անահիտ Ավանեսյանի հովանու ներքո։

 Այսպիսով, մրցույթն իրականում վերածվել է քաղաքական մոնոպոլիայի պահպանման հերթական դրվագի՝ առանց իրական մրցակցության։

 Անգամ մրցույթի ընթացքը դիտարկելու համար գրանցված դիտորդներին արգելել են մուտք գործել նիստերի դահլիճ, որտեղ անցկացվում է թեկնածուների հարցազրույցը։ Ինչպես նախորդ հիվանդանոցի տնօրենի մրցույթի ժամանակ, այս անգամ էլ նախատեսվում է դիտորդներին տեղափոխել առանձին սենյակ՝ առաջարկելով գործընթացը հետեւել հեռուստաէկրանով՝ «ուղիղ» միացմամբ։

 Այս «ստվերային» մոտեցումն առաջացրել է մի շարք դիտորդական խմբերի դժգոհությունը, քանի որ այս կերպ վերահսկողության հնարավորությունը խիստ սահմանափակվում է, իսկ գործընթացի թափանցիկությունն ամբողջությամբ կորչում է։

 Նման սահմանափակումների պայմաններում խիստ կասկածելի է դառնում մրցույթի օրինականության ու արդարության գնահատումը, մանավանդ, երբ այն արդեն իսկ ընթանում է երկու ՔՊ-ական թեկնածուների միջեւ՝ նախկին ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի եւ աղմկահարույց անցյալով հայտնի Նարեկ Վանեսյանի»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 515 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am