ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի ոչնչացումը համաձայնեցված էր մեծ տերությունների միջև․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը մասնակից պետությունների ծափահարությունների ներքո ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի ոչնչացումը մինչև վերջին մանրուքը համաձայնեցված էր մեծ տերությունների միջև։
Այդ կառույցը եղել է ընդամենը ֆիկցիա, խաբկանք՝ հայերին խաղաղության պատրանքներով մոլորեցնելու համար։ Մինչդեռ հարցին նախատեսված էր տալ ռազմական և նույնիսկ ցեղասպանական լուծում՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի։
Այժմ Մինսկի խմբի անդամ պետությունները և ԵԱՀԿ-ն ծափահարում են 08․08․2025-ի Վաշինգտոնյան համաձայնագրերին։ Ինչպես հայերին խաբեցին 1992-ին՝ ստեղծելով Մինսկի ոչ ու փուչ դիվանագիտական հարթակը, նույն կերպ խաբում են նաև այսօր։ Իրականում, այդ համաձայնագրերի տեսքով գործ ունենք Հայաստանի Հանրապետության ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ հետ։ ՀՀ գոյությունն այժմ վտանգված է ավելի, քան երբևէ։
Եվ եթե այս դեպի կործանում տանող երթը չկասեցվի, ապա հաջորդ բուռն ծափահարությունները կհնչեն արդեն Հայաստանի վերացման առիթով։