Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, ժամը 10:00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։ Այս հուշակոթողը անմար հիշատակի ու հավերժ երախտիքի նվիրաբերում է․ այն կանգնեցվում է Արցախի ազատության համար նահատակված մեր հերոսների, հայրենի հողում հանգչող մեր հարազատների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։
«Արցախի կանչը» հուշահամալիրը լինելու է մեր ժողովրդի ցավի ու պայքարի խորհրդանիշը, հավատքի ու անմահության սրբավայրը։
Միջոցառման ընթացքում կկատարվի խաչքարերի օրհնության կարգ, տեղի կունենա ծաղիկների խոնարհման և խնկարկման արարողություն։
Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը