Լույս է տեսել «Արցախ. վանքեր եկեղեցիներ և ձեռագրեր» պատկերազարդ գիրքը

Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը գրում է․

Այսօր վերջապրես լույս տեսավ «Արցախ. վանքեր եկեղեցիներ և ձեռագրեր» պատկերազարդ գիրքը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակությամբ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, իմ և Մատենադարանի գործընկերոջս՝ Թամարա Մինասյանի համահեղինակությամբ։ Արցախի վանքերն ու եկեղեցիները ներկայացվում են որպես հայ ձեռագրական մշակույթի կարևոր կենտրոններ։ Բաժիններից մեկում շեշտվում է միջնադարում Արցախի ազնվականության դերը եկեղեցաշինության (նաև՝ քանդակագործության ու որմնանկարչության) և գրքարվետի ասպարեզում։
Տեղի վանական գրչատներում (Խադավանք, Դադիվանք, Գանձասար և մյուսներ) ստեղծված ձեռագրերից բացի ներկայացվում են նաև մի շարք այլ նշանավոր ձեռագրեր, որոնք այս երկրամասում պահվելու շնորհիվ են մեր օրերը հասել՝ հայերեն հնագույն ամբողջական մատյան Վեհամոր Ավետարանը (7-րդ դ.), Հռոմկլայի Ավետարանը (1166 թ.), Անիի մանրանկարչության եզակի նմուշ Հաղբատի Ավետարանը (1211 թ.), բացառիկ նկարազարդմամբ՝ Թարգմանչաց Ավետարանը (1232 թ.), Գանձասարի Կարմիր Ավետարանը (1237 թ.), Կեռան թագուհու և Հեթում արքայորդու Ավետարանը (1283 թ.), որոնց պատմության արցախյան շրջանի մասին նույնպես նշվում է աշխատության մեջ։ Հարուստ պատկերազարդմամբ գրքում ներկայացված են վանքերի ու եկեղեցիների (դրանց հարդարանքի) լուսանկարներ, բազմաթիվ մանրանկարներ, գրչության նմուշներ, Արցախի գրչավայրերի անուններով հիշատակարաններ։

Գիրքը լույս է տեսել է Մայր Աթոռի հրատարակչական խորհրդի և Մատենադարանի գիտխորհրդի երաշխավորությամբ։ Մի քանի օրից այն հնարավոր կլինի ձեռք բերել Ս. Էջմիածնի գրատնից։ Հուսով եմ, որ առաջիկայում թվային տարբերակը կդրվի համացանցում։
Հ. Գ.
Ջնվանին մի երգ ունի՝ «Ես կխնդամ, սիրտս կուլա»։ Այսօր, երբ գնացել էի Ս. Էջմիածին և երկար սպասված գրքի օրինակը ուրախությամբ ձեռքս վերցրեցի, ակամա այդ խոսքերը միտքս եկան…

դիտվել է 56 անգամ
Լրահոս
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի ոչնչացումը համաձայնեցված էր մեծ տերությունների միջև․ Արմեն Այվազյան Երևանի և Բաքվի միջև համաձայնագիրը վտանգում է Հայաստան պետության գոյատևումը․ Լեմկինի ինստիտուտ Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել. նախարարություն Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը կանգնեց հային արյունահեղ արած ազգի կողքին Բաքուն փորձում է գեներալ Մնացականյանին և մյուս հայերին ծանր հանցագործություններ վերագրել Ինտերը Մխիթարյանին նվիրված հրապարակում է կատարել Տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը Ռուսաստանում ձերբակալվել է «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդդիմանալու հարցում․ Սասունյան Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը. քաղաքագետ Գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն․ ձերբակալվածներ կան Լույս է տեսել «Արցախ. վանքեր եկեղեցիներ և ձեռագրեր» պատկերազարդ գիրքը Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ Ստուգենք, էլի, կարո՞ղ ա դատախազությունն էլ ա ինքը Քաղաքական գլուխկոտրուկ․․․ Սելֆի՜ է, որ անում է Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի նկարը չկա «Տաշիր գրուպի» գործով այլ անձանց էլ են կալանավորել Կարելի է արձանագրել ՌԴ միջազգային մեկուսացման և պատժամիջոցների վերջնական տապալման փաստը ԶԶՎԵԼԻ Է...5000 տղայի սպանեցին, 10 հազարից ավելիի վիրավորեցին, որ Աննա֊Էրատոն ժպիտը դեմքին գնա կզի Մեհրիբանի դիմաց... Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանավորված. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am