Լավ սովորեք, որ վաղը նիկոլական չդառնաք․ Սամվել Հակոբյան

Երևանցին առավոտը սկսում է՝ 40 րոպե կանգառում սպասելով մի ավտոբուսի, որտեղ տեղ չկա։ Հետո՝ 1.5 ժամ խցանումներում սեղմված կանգնում է, որ հասնի աշխատանքի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Քաղաքային իշխանությանը դա քիչ է թվում։ Հիմա, որոշել են՝ 60 վայրկյանում պետք է տոմսդ վավերացնես, եթե չանես ու տոմսդ չներկայացնես «բացասական հետևանքներ» կկրես։ Ինչ հետևանքներ՝ չեն ասում, բայց երևանցին արդեն հետևանքի մեջ է ապրում։
Շնորհավոր սեպտեմբերի 1, սիրելի դպրոցականներ։ Սովորեք լավ, որ վաղը նիկոլական չդառնաք»,- գրել է Հակոբյանը։