ՌԴ-ն, Չինաստանը և Պակիստանը դեմ են Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի կիրառմանը

Ռուսաստանը, Պակիստանը և Չինաստանը դեմ են հանդես եկել եվրոպական երկրների կողմից Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնման (snapback) մեխանիզմի կիրառմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի իրավական և միջազգային հարցերով արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Պաշտոնյան, որը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Չինաստանում ուղեկցում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, նշել է, որ ՇՀԿ ղեկավարները դեմ են արտահայտվել Եվրոպայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ընտրովի մեկնաբանությանը։
Ղարիբաբադին հավելել է, որ ՇՀԿ անդամ պետությունները, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը և Պակիստանը, կտրականապես մերժել են ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը, այսպես կոչված, snapback մեխանիզմի միջոցով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։