Արցախցիների մշակութային ավանդույթների և ինքնության շարունակությունը Հայաստանում թողնված է ինքնահոսի

Արցախի մշակույթի նախարարությունը սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և կրթության օրվա առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Արցախի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի շուրջ 2500 երեխաներ առաջին անգամ ոտք էին դնում դպրոցի շեմը՝ 219 դպրոցներում։ Դպրոցները ոչ միայն կրթական հաստատություններ էին․ այստեղ ձևավորվում էր արցախցիների մշակութային ինքնությունը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ը դարձավ Արցախի դպրոցների վերջին օրը։ Բռնի տեղահանությունը խզեց կրթության բնական շարունակականությունը․ արցախցի երեխաները ստիպված են ուսումը շարունակել Հայաստանի և այլ երկրների դպրոցներում՝ զրկվելով իրենց մշակութային եւ սոցիալացան միջավայրից։
Արցախի դպրոցները նաև անձի ձևավորման կենտրոններ էին․ հարյուրավոր հայրենագիտական, ազգագրության և ժողովրդական արվեստի խմբակներ, դեկորատիվ-կիրառական արվեստի դասարաններ դաստիարակում էին սերունդներին՝ իրենց պատմությանն ու մշակույթին հավատարմության ոգով։
Այսօր ստիպված ենք արձանագրել, որ արցախցիների մշակութային ավանդույթների և ինքնության շարունակությունը Հայաստանում թողնված է ինքնահոսի, և պահպանվում է միայն անհատականների ջանքերով։
Միևնույն ժամանակ ընդգծում ենք միջազգային հանրության պատասխանատվությունը՝ Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և նոր սերունդներին փախանցելու համար։
Պետք է ընդգծել, որ մշակութային ժառանգության և ինքնության պահպանման ու փոխանցման համար ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ բռնի տեղահանվածների վերադարձը Արցախ»։
Նախարարությունը նաև լուսանկար է ՝ միջնադարյան խաչքարի դետալ, որտեղ մայրը սովորեցնում է իր զավակին գրության հիմունքները։