ՊԵԿ մաքսային տեսուչի պատճառով պետությանը պատճառվել է 11 մլն դրամի վնաս. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի 4-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերի, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2023 թվականին քաղաքացու կողմից Վրաստանի Հանրապետությունից 1 տարի ժամկետով՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմով ՀՀ ներմուծված «Volkswagen touareg» մակնիշի տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունից փաստացի չարտահանվելու, ավտոմեքենան ներմուծողի բացակայության պայմաններում 2024 թվականին, վերոհիշյալ գլխավոր մաքսային տեսուչը նույն բաժանմունքի ավագ մաքսային տեսուչի անհատական մուտքանունով և գաղտնաբառով մուտք է գործել՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որտեղ մուտքագրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ ժամանակավոր ներմուծված հիշյալ ավտոմեքենան արտահանվել է Հայաստանի Հանրապետությունից և մաքսային մուտքի օրդերին տվել է «փակված» կարգավիճակ: Նշվածի արդյունքում փաստացի տվյալ տրանսպորտային միջոցը մնացել է Հայաստանի Հանրապետությունում և չի մաքսազերծվել, ինչպես նաև վերոհիշյալ քաղաքացին հնարավորություն է ստացել առանց ավտոմեքենան սահմանված կարգով մաքսազերծելու շահագործել Հայաստանի Հանրապետությունում:

Այսպիսով՝ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կատարված վերը նշված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.234.711 ՀՀ դրամի գույքային վնաս:

ՀՀ ՊԵԿ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ՝ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրների ու Բաքվի հանցանքների մասին (video) Հենց Բակո Սահակյանի ծննդյան օրը տեղի ունեցավ այս ստորությունը․ Լարիսա Ալավերդյան (video) Զելենսկին խայտառակ ծուղակում է հայտնվել․ Անդրեյ Պարուբիի սպանության իրական նպատակը (video) Բարբարոսի պես քանդել են․ քաղաքացին՝ Ծիծեռնակաբերդում շարունակվող շինարարության մասին (video) Սա ուշադիր լսե՛ք․ բոլորդ սրա համար դատվելու եք․ Էդգար Ղազարյան (video) Ինչ ահավոր բաներ են պատմում անհետ կորածների ծնողները. Գառնիկ Դանիելյան (video) Զախարովայի ուշագրավ հայտարարությունը․ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ պատերազմի է դուրս գալիս․ Նահապետյան (video) Վահագն Խաչատուրյանն ասում է՝ ՀՀ-ում փողի խնդիր չկա, բայց հիմա վարկ ենք վերցնում, էդ ո՞նց. Խաչատրյան (video) Լավ սովորեք, որ վաղը նիկոլական չդառնաք․ Սամվել Հակոբյան Չմոռանաք վերջում անպայման երդվել Վազգեն Սարգսյանի պղծված արձանով․ Անժելա Թովմասյան (video) ՌԴ-ն, Չինաստանը և Պակիստանը դեմ են Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի կիրառմանը ՇՀԿ-ին անդամակցելու Հայաստանի հայտը պայթեցնում է Փաշինյանի ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը Կովկասում երկարատև կայունությունը համապատասխանում է Թուրքիայի և ՌԴ-ի փոխադարձ շահերին․ Էրդողան Տղամարդկանց մեջ նախկին ընկերներ չկան․ Զատուլինի խոսքն՝ ուղղված գերության մեջ գտնվող Բակո Սահակյանին (video) Արցախցիների մշակութային ավանդույթների և ինքնության շարունակությունը Հայաստանում թողնված է ինքնահոսի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենում անփույթ, անգրագետ, եթե, իհարկե, ոչ դիտավորյալ մի գործողություն․ Կատարվածը վանդալիզմ է. «Միասին» ՇՏԱՊ․ «Բջնիի անտառները հրդեհվում են, գագաթները մոխրանում, կրակն էլ տարածվում» (video) Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են «Ծիծաղե՛ք, բայց արտասվելու եք շուտով, ձեր պատճառած ցավի համար եք արտասվելու»․ արցախցի (video) Չփորձվե՛ս մարդկանց հիմարի տեղ դնել՝ քո հիմար հալով․․․ Էդգար Ղազարյանի կոպիտ խոսքը (video) #ՀԻՄԱ․ Լա՛վ լսեք՝ կամ դուք դառնում եք Նիկոլի հետ հանցագործ, կա՛մ թույլ չեք տալիս սա լինի․ Ալավերդյան (video) ՊԵԿ մաքսային տեսուչի պատճառով պետությանը պատճառվել է 11 մլն դրամի վնաս. Հակակոռուպցիոն կոմիտե Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800 -ի Իրավիճակն այնքան տհաճ է եղել, որ Պուտինն անգամ չի ցանկացել Փաշինյանի դեմքին նայել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am