Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800 -ի

Աֆղանստանում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800-ի։ Ավելի քան 2500 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը` վկայակոչելով թալիբների կառավարության ներկայացրած տվյալները։
Իշխանությունները հայտնել են, որ զոհերի և վիրավորների մեծ մասը Կունարի նահանգում է, որտեղ բազմաթիվ շենքեր են ավերվել։ Վնասներ է կրել նաև Նանգարհարի նահանգը։
Ավելի վաղ հաղորդվում էր 600 զոհի մասին։ Իշխանությունները նախազգուշացրել էին, որ զոհերի թիվը կաճի։