Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է «Կովերի պարտեզի» շուրջ նոր գաղտնի գործարքի մասին տեղեկությունները

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է «Կովերի պարտեզի» շուրջ նոր գաղտնի գործարքի մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի սոցիալական ցանցերում տարածած հայտարարությունից:
«Գործընթացն ընթանում է սահմանված ընթացակարգին համապատասխան։ Համայնքի ներկայացուցիչները երկու անգամ մասնակցել են բանակցություններին, և կարգավորման սկզբունքները մանրամասն ներկայացվել են համայնքի ներկայացուցիչների փաստաբաններին»,–ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Երուսաղեմի 6 հայկական կազմակերպություններն ահազանգում էին «Կովերի պարտեզի» շուրջ նոր գաղտնի գործարք կնքելու մասին: