«Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտիկ և հեռավոր հարևաններին․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի,ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված: APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտիկ և հեռավոր հարևաններին, որոնք գտնվում են երկրի սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ»,-ասել է նա: