Եթե երբևէ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի ընտրության հարց դրվի, կկշռադատվեն բազմազան գործոններ․ Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև որոշում կայացնելուց առաջ Հայաստանը պետք է ուշադիր կշռադատի բոլոր գործոնները։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եթե երբևէ նման որոշում կայացվի, վստահ եմ, որ որոշումների կայացման վրա ազդող բոլոր գործոնները այս կամ այն ուղղությամբ ուշադիր կվերլուծվեն», – ընդգծել է Ռուսաստանի փոխվարչապետը։