Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրենը կազմել է կեղծ դատավարական փաստաթուղթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գ․Խ․-ն, ցանկանալով դատական կարգով վիճարկել Հանրային հեռարձակողի խորհրդի՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Ա․Ք․-ին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին որոշումների իրավաչափությունը, սակայն գիտակցելով, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողել, նպատակադրվել է կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու և ներկայացնելու միջոցով հասնել նրան, որ հայցադիմում ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելը համարվի հարգելի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:

Գ․Խ․-ն նշված հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով փաստաբանի միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում և վարչական գործով դատավարական փաստաթուղթ հանդիսացող՝ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրենը հիշյալ միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ վիճարկվող որոշումներով իր իրավունքների խախտման փաստի մասին տեղեկանալու պահից գործազուրկ է եղել և եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով չի կարողացել օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից, ինչով պայմանավորված, սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու հայցադիմում: Վերջինս ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ դատարան է ներկայացրել եկամուտների վերաբերյալ տեղեկություն, ըստ որի տվյալ ժամանակահատվածի համար աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ չի ստացել, մինչդեռ ստացած եկամուտը դիտավորությամբ չի ներառել նշված դատավարական փաստաթղթի մեջ՝ այդ կերպ կեղծելով հիշյալ դատավարական փաստաթուղթը:

Գ․Խ․-ի կողմից փաստաբանին օգտագործելու միջոցով դատարան ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ կեղծ դատավարական փաստաթուղթ հանդիսացող միջնորդությունը բավարարվել է, իսկ հայցադիմումն ընդունվել վարույթ:

Հանրային հեռարձակողի խորհուրդը դատարանի նշված որոշման դեմ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, սակայն Գ․Խ․-ն շարունակելով հանցավոր դիտավորությունը, քաջատեղյակ լինելով, որ իր կողմից որպես հայցվոր միջնորդավորված կերպով ՀՀ վարչական դատարանին ներկայացված կեղծ տվյալներ պարունակող տեղեկությունները պատասխանողի բողոքի քննության համար ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում որպես ապացույց կարող են ունենալ առանցքային նշանակություն՝ չի հրաժարվել հայցից, որի արդյունքում իր կողմից ստացված իրական եկամուտների չափը չներառած կեղծ դատավարական փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Ավելին, Գ․Խ․-ն ցանկանալով հասնել իր վերջնական նպատակին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից պատասխանողի բողոքը բավարարելուց հետո, կրկին միջնորդավորված կերպով դիմել է Վճռաբեկ դատարան:

Գ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ՝ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրների ու Բաքվի հանցանքների մասին (video) Հենց Բակո Սահակյանի ծննդյան օրը տեղի ունեցավ այս ստորությունը․ Լարիսա Ալավերդյան (video) Զելենսկին խայտառակ ծուղակում է հայտնվել․ Անդրեյ Պարուբիի սպանության իրական նպատակը (video) Բարբարոսի պես քանդել են․ քաղաքացին՝ Ծիծեռնակաբերդում շարունակվող շինարարության մասին (video) Սա ուշադիր լսե՛ք․ բոլորդ սրա համար դատվելու եք․ Էդգար Ղազարյան (video) Ինչ ահավոր բաներ են պատմում անհետ կորածների ծնողները. Գառնիկ Դանիելյան (video) Զախարովայի ուշագրավ հայտարարությունը․ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ պատերազմի է դուրս գալիս․ Նահապետյան (video) Վահագն Խաչատուրյանն ասում է՝ ՀՀ-ում փողի խնդիր չկա, բայց հիմա վարկ ենք վերցնում, էդ ո՞նց. Խաչատրյան (video) Լավ սովորեք, որ վաղը նիկոլական չդառնաք․ Սամվել Հակոբյան Չմոռանաք վերջում անպայման երդվել Վազգեն Սարգսյանի պղծված արձանով․ Անժելա Թովմասյան (video) ՌԴ-ն, Չինաստանը և Պակիստանը դեմ են Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի կիրառմանը ՇՀԿ-ին անդամակցելու Հայաստանի հայտը պայթեցնում է Փաշինյանի ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը Կովկասում երկարատև կայունությունը համապատասխանում է Թուրքիայի և ՌԴ-ի փոխադարձ շահերին․ Էրդողան Տղամարդկանց մեջ նախկին ընկերներ չկան․ Զատուլինի խոսքն՝ ուղղված գերության մեջ գտնվող Բակո Սահակյանին (video) Արցախցիների մշակութային ավանդույթների և ինքնության շարունակությունը Հայաստանում թողնված է ինքնահոսի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենում անփույթ, անգրագետ, եթե, իհարկե, ոչ դիտավորյալ մի գործողություն․ Կատարվածը վանդալիզմ է. «Միասին» ՇՏԱՊ․ «Բջնիի անտառները հրդեհվում են, գագաթները մոխրանում, կրակն էլ տարածվում» (video) Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են «Ծիծաղե՛ք, բայց արտասվելու եք շուտով, ձեր պատճառած ցավի համար եք արտասվելու»․ արցախցի (video) Չփորձվե՛ս մարդկանց հիմարի տեղ դնել՝ քո հիմար հալով․․․ Էդգար Ղազարյանի կոպիտ խոսքը (video) #ՀԻՄԱ․ Լա՛վ լսեք՝ կամ դուք դառնում եք Նիկոլի հետ հանցագործ, կա՛մ թույլ չեք տալիս սա լինի․ Ալավերդյան (video) ՊԵԿ մաքսային տեսուչի պատճառով պետությանը պատճառվել է 11 մլն դրամի վնաս. Հակակոռուպցիոն կոմիտե Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800 -ի Իրավիճակն այնքան տհաճ է եղել, որ Պուտինն անգամ չի ցանկացել Փաշինյանի դեմքին նայել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am