«Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեսել, սկսել է երգել․․․» (video)

Նիկոլ Փաշինյանը որևէ արգելանք չունի՝ նախաճաշին մի բան ասել, ճաշին երգել նախաճաշին ասածը, իսկ ընթրիքին ասել՝ «ես այդ թեման ընդհանրապես չեմ արծարծել», լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Չինաստանում տեղի ունեցած զարգացումներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չի և, ցավոք, քանի դեռ Փաշինյանը ՀՀ կառավարության ղեկավարն է, վերջինը չի լինելու.«Այդ մարդուց սկզբունքայնություն մի սպասեք։ Այդ պահին հարմար էր դա ասել, հաջորդ պահին հարմար է դա հերքել։ Հիշու՞մ եք, թե ինչպես էին գովում Բայդենի իշխանությանը, թե մենք այդպիսի հարաբերություններ երբեք ԱՄՆ-ի հետ չենք ունեցել, մեծ հաջողությունների ենք հասել, բայց մի քանի օր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այսքան լավ երբեք չեն եղել»։

Անդրադառնալով Ալիևի և Էրդողանի հետ ջերմ լուսանկարներին, պատգամավորը նշեց, որ դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է.«Ինքն ուզում է ասել՝ եկել եմ, խաղաղություն եմ հաստատել, մեզ որևէ բան չի սպառնում, մեր օգտին քվեարկեք, որ ուրիշ մարդիկ չգան և թուրքերի ու ադրբեջանցիների հետ մեր սիրո ու համերաշխության մթնոլորտը չխաթարեն։ Ի դեպ, ադրբեջանցիներն էլ նույն քարոզչությունն են անում, որ եթե Փաշինյանը չլինի, ապա վիճակը վատ է լինելու»։

դիտվել է 415 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am