Այն պահին, երբ Նիկոլը ՇՀԿ շրջանակում հանդիպում էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, Արարատը ստորագրում է փաստաթուղթ Պակիստանի հետ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նախօրեի լրահոսի հիմնական առանցքը Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններն էին, որտեղ հերթական անգամ կայանում էր ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովը։ Ահա հենց այս միջոցառման շրջանակներում Հայաստանը, ի դեմս Միրզոյան Արարատի, Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարություն ստորգարեց․ թերևս առաջին հայացքից տեղի ունեցածը կարող է ներկայացվել որպես «նոր դիվանագիտական ձեռքբերում», սակայն իրականում այն պարունակում է հակասական և վտանգավոր ենթատեքստեր ու խորքային ռիսկեր։

 

 

Անհրաժեշտ է ընդգծել, որ Պակիստանը մինչ օրս չէր ճանաչել Հայաստանի անկախությունը (միայն 34 տարի անց), պատճառաբանելով իր բացարձակ համերաշխությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Պակիստանը հանդիսացավ Ադրբեջանի հիմնական զենք մատակարարողներից մեկը․ բացի այդ, տարբեր հավաստի աղբյուրներ փաստում են, որ պակիստանցի բավական մեծ թվով զինյալներ մասնակցել են Արցախում հայկական կողմի դեմ ռազմական գործողություններին։ Այսինքն՝ Պակիստանը ոչ միայն քաղաքական, այլև ռազմական մակարդակում հանդես է եկել որպես Հայաստանի թշնամի պետություն։

Բացի դրանից, թերևս քչերին է հայտնի, որ Պակիստանի քաղաքականությունը կառուցված է պանթուրքիստական օրակարգի վրա, որտեղ Հայաստանն ընկալվում է ոչ թե որպես հավասարազոր պետություն, այլ որպես խոչընդոտ «Թուրան» կոչվող աշխարհաքաղաքական նախագծի համար։ Այս պարագայում Երևանի որոշումը հարաբերություններ հաստատելու ուղղությամբ լուրջ հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք սա Հայաստանի ինքնիշխան և իր շահերից բխող քայլ է, թե՞ հերթական զիջում է Բաքվի և Անկարայի դաշնակիցների հետ հարաբերությունների կեղծ «կարգավորման» անվան տակ։

Տրամաբանական է նաև նկատել ժամանակային համընկնումը․ հենց այն պահին, երբ Նիկոլը ՇՀԿ շրջանակում հանդիպում էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, Արարատը ստորագրում է փաստաթուղթ Պակիստանի հետ։ Հիշեցնենք, որ Հնդկաստան–Պակիստան հակամարտությունը Ասիայում ամենախորքային և անզիջում հակամարտություններից է։ Երևանը վերջին տարիներին փորձում էր զարգացնել ռազմավարական գործընկերություն Հնդկաստանի հետ, հատկապես պաշտպանական ոլորտում։ Հետևաբար, Պակիստանի հետ այս քայլը ոչ միայն հակասում է այդ ուղղությանը, այլ նաև կարող է ընկալվել Նյու Դելիում որպես Հայաստանի անվստահելիության և երկերեսանիության ազդակ։

Այսպիսով, Հայաստանի կողմից Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ոչ թե առաջընթաց է, այլ արտաքին քաղաքական ճգնաժամի դրսևորում։ ՀՀ կառավարիչները ոչ թե դիվանագիտությամբ են զբաղված, այլ քաղաքական արկածախնդրությամբ։ Այն ցույց է տալիս, որ Երևանը շարունակում է առաջնորդվել «բոլորի հետ և ամենուր» թափթփված տրամաբանությամբ՝ կորցնելով հստակ ռազմավարական ուղղություն։ Թշնամական և պանթուրքիստական օրակարգով շարժվող պետության հետ հարաբերությունների հաստատումը լեգիտիմացնում է վերջինիս հակահայկական դիրքորոշումները և վտանգում է Հայաստանի իսկական դաշնակցային հնարավորությունները։ Իսկ Հնդկաստան–Պակիստան հակամարտության պայմաններում այս քայլը միայն թուլացնում է Երևանի վստահելիությունը և վեր է հանում այն դառը իրականությունը, որ Հայաստանը մնում է առանց հստակ դաշնակցային տեսլականի ու ազգային շահերից բխող արտաքին քաղաքականության։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Հայաստանը ղեկավարվում է ոչ թե ազգային շահերի հաշվարկով, այլ խառնաշփոթ, անպատասխանատու և կործանարար մանևրներով՝ սպասարկելով պանթուրանական օրակարգ»:

դիտվել է 294 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Լա՛վ լսեք՝ կամ դուք դառնում եք Նիկոլի հետ հանցագործ, կա՛մ թույլ չեք տալիս սա լինի․ Ալավերդյան (video) ՊԵԿ մաքսային տեսուչի պատճառով պետությանը պատճառվել է 11 մլն դրամի վնաս. Հակակոռուպցիոն կոմիտե Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800 -ի Իրավիճակն այնքան տհաճ է եղել, որ Պուտինն անգամ չի ցանկացել Փաշինյանի դեմքին նայել․ Հայկ Նահապետյան (video) Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է «Կովերի պարտեզի» շուրջ նոր գաղտնի գործարքի մասին տեղեկությունները Եթե երբևէ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի ընտրության հարց դրվի, կկշռադատվեն բազմազան գործոններ․ Օվերչուկ «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտիկ և հեռավոր հարևաններին․ Ալիև Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրենը կազմել է կեղծ դատավարական փաստաթուղթ. ՔԿ Դատավորների անունը շոշափող գործով փաստաբան Արմեն Օհանյանը և ևս մեկ անձ կալանավորվել են Մեր տղաները սրա՞ն էին արժանի, Փաշինյա՛ն․․․ (video) Նորաշեն գյուղում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվեց «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը Աղջիկ ջա՛ն, հավաքիր քեզ․ դու բանդայի ներկայացուցի՞չ ես, թե՞․․․ Անժելա Թովմասյան (video) #ՀԻՄԱ․ Մինչև տարվա վերջ, եթե Նիկոլը չհեռացվի, ուրեմն․․․ Էդգար Ղազարյան (video) Նիկոլ, ինչո՞ւ ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգային սպառնալիք հայտարարեցիր․ Շարմազանով «Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեսել, սկսել է երգել․․․» (video) «Մեհրիբանը Նիկոլին ու Աննային մի տեղ է մտցրել․․․ » (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլն Ալիևին տեսել է, սկսել է գոռալ՝ փողը, փողն ուրա՞»․ Գառնիկ Դանիելյան հունից դուրս եկավ (video) Ես դրա մասին չեմ ուզում խոսել․ մեր երեխեքը թող հասնեն մեզ․ անհետ կորածի ծնող (video) Այն պահին, երբ Նիկոլը ՇՀԿ շրջանակում հանդիպում էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, Արարատը ստորագրում է փաստաթուղթ Պակիստանի հետ. Արմեն Հովասափյան «Այն խաղաղությունը, որ մատուցվում է յուրաքանչյուր արդուկից կամ սառնարանից, քիչ կապ ունի իրական գետնի վրա եղածի հետ. Թուրքիան գոհ չէ օգոստոսի 8-ից» #ՀԻՄԱ․ Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը նորից խայտառակվել է․․․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) «Առավոտը»՝ սեպտեմբերի 1-ը, բարի չէր Պուշկինի անվան դպրոցի համար. Միքայել Մարգարյան Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա. Ոսկան Սարգսյան Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում nչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am