Ինչ կարգավիճակով են ԱԳ նախարարն ու իր սանիկը ներգրավված Ցեղասպանության թանգարանից գողության քրգործում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հրավիրած վերջին ասուլիսի ժամանակ սեփական անտեղյակությունն ու անգործությունը թաքցրեց ագրեսիայի հետևում, սակայն նրա ղեկավարած ոլորտի բացթողումներն ու ձախողումները չեն վրիպում հասարակության աչքից։

Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գողացել են շուրջ 20 կտոր արժեքավոր գրքեր։ Նախկին տնօրենը կասկածներ էր հայտնել, որ գողությունը կատարվել է ասպիրանտների կողմից, այդ մասին հայտնել էր նորանշանակ տնօրեն Հայկ Դեմոյանին։

Դեմոյանը հաղորդում էր տվել, ապա հարցաքննվել իր իսկ հարուցած վարույթի շրջանակում։

Օգոստոսի 27-ին Ժաննա Անդրեասյանի ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան, թե որպես նախարար ինչ է անում 19 կտոր արժեքավոր գրքերը վերականգնելու համար, նախարարը նշեց, թե անտեղյակ է, չի մեկնաբանում նախաքննություններ․ մեր նշած գործի վերաբերյալ ոչինչ չկարողացավ ասել։

Քանի որ գործում շոշափվում են նաև արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանի և ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունները, «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե՝ տեղեկանալու․

Ի՞նչ փուլում է գտնվում նշված քրեական վարույթը։
2. Ի՞նչ է հաստատվել նախաքննությամբ՝ գրքերի գողության փաստի առնչությամբ: Հաստատվա՞ծ է արդյոք հանցակազմը։
3. Ինչու՞ մինչ օրս վարույթը չի տեղափոխվել դատաքննության փուլ՝ հաշվի առնելով, որ գործի նախաքննությունը տևում է արդեն ավելի քան երեք տարի:
4. Ի՞նչ կարգավիճակով են ներգրավված ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա սանիկ, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշված գործի շրջանակում:
5. Կա՞ արդյոք պաշտոնապես ձևակերպված «կասկածյալի» կամ «մեղադրյալի» կարգավիճակ նրանցից որևէ մեկի համար, և եթե այո՝ ի՞նչ հիմքերով:
6. Եթե նրանք հարցաքննվել են, ապա ի՞նչ հարցերի շրջանակում և ի՞նչ հանգամանքներ է պարզել քննչական մարմինը:
7. Նշված գործի շրջանակում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել՝ ՀՑԹԻ-ից հնարավոր գողացված գրքերի ցուցակը վերականգնելու կամ վնասի չափը գնահատելու համար:
ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին ըստ էության պատասխան չեն տվել՝ թաքնվելով նախաքննական գաղտնիքի թիկունքում:

««Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամում տեղի ունեցած առերևույթ գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում նախաձեռնվել և քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ, այդ թվում նշանակվել է դատաապրանքագիտական և դատամշակութաբանական համալիր փորձաքննություն և իրավական փոխօգնության խնդրանքով վարույթ իրականացնող մարմինը դիմել է արտասահմանյան գործընկերներին։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իսկ քննության ընթացքում հարցաքննված անձանց տվյալները, ինչպես նաև ձեռք բերված փաստական տվյալների բովանդակությունը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն հանդիսանում է նախաքննական գաղտնիք։
Քրեական վարույթով քննության ներկա փուլում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա», – ասվում է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Չփորձվե՛ս մարդկանց հիմարի տեղ դնել՝ քո հիմար հալով․․․ Էդգար Ղազարյանի կոպիտ խոսքը (video) #ՀԻՄԱ․ Լա՛վ լսեք՝ կամ դուք դառնում եք Նիկոլի հետ հանցագործ, կա՛մ թույլ չեք տալիս սա լինի․ Ալավերդյան (video) ՊԵԿ մաքսային տեսուչի պատճառով պետությանը պատճառվել է 11 մլն դրամի վնաս. Հակակոռուպցիոն կոմիտե Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800 -ի Իրավիճակն այնքան տհաճ է եղել, որ Պուտինն անգամ չի ցանկացել Փաշինյանի դեմքին նայել․ Հայկ Նահապետյան (video) Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է «Կովերի պարտեզի» շուրջ նոր գաղտնի գործարքի մասին տեղեկությունները Եթե երբևէ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի ընտրության հարց դրվի, կկշռադատվեն բազմազան գործոններ․ Օվերչուկ «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտիկ և հեռավոր հարևաններին․ Ալիև Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրենը կազմել է կեղծ դատավարական փաստաթուղթ. ՔԿ Դատավորների անունը շոշափող գործով փաստաբան Արմեն Օհանյանը և ևս մեկ անձ կալանավորվել են Մեր տղաները սրա՞ն էին արժանի, Փաշինյա՛ն․․․ (video) Նորաշեն գյուղում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվեց «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը Աղջիկ ջա՛ն, հավաքիր քեզ․ դու բանդայի ներկայացուցի՞չ ես, թե՞․․․ Անժելա Թովմասյան (video) #ՀԻՄԱ․ Մինչև տարվա վերջ, եթե Նիկոլը չհեռացվի, ուրեմն․․․ Էդգար Ղազարյան (video) Նիկոլ, ինչո՞ւ ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգային սպառնալիք հայտարարեցիր․ Շարմազանով «Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեսել, սկսել է երգել․․․» (video) «Մեհրիբանը Նիկոլին ու Աննային մի տեղ է մտցրել․․․ » (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլն Ալիևին տեսել է, սկսել է գոռալ՝ փողը, փողն ուրա՞»․ Գառնիկ Դանիելյան հունից դուրս եկավ (video) Ես դրա մասին չեմ ուզում խոսել․ մեր երեխեքը թող հասնեն մեզ․ անհետ կորածի ծնող (video) Այն պահին, երբ Նիկոլը ՇՀԿ շրջանակում հանդիպում էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, Արարատը ստորագրում է փաստաթուղթ Պակիստանի հետ. Արմեն Հովասափյան «Այն խաղաղությունը, որ մատուցվում է յուրաքանչյուր արդուկից կամ սառնարանից, քիչ կապ ունի իրական գետնի վրա եղածի հետ. Թուրքիան գոհ չէ օգոստոսի 8-ից» #ՀԻՄԱ․ Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը նորից խայտառակվել է․․․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) «Առավոտը»՝ սեպտեմբերի 1-ը, բարի չէր Պուշկինի անվան դպրոցի համար. Միքայել Մարգարյան Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա. Ոսկան Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am