Վանդալիզմը այսպես է լինում. Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի «վերանորոգումն» արդարացիորեն հանրային ընդվզում է առաջացրել։
Արդարացիորեն, որովհետև յոթը տարի հասարակությանը ստով ու ոչ պրոֆեսիոնալիզմով կերակրած, մեր նվիրական ազգային արժեքներն ասպատակող ու ուրացող կառավարությունը իրեն չհավատալու և չվստահելու լեգիտիմ հիմքեր է տվել։
Անգամ հուշարձանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաթեթի, նույնիսկ այսպես կոչված հեղինակային վերահսկողության փաստացի գոյության պայմաններում, հուշահամալիրի այսպես կոչված «վերանորոգման» ընթացիկ պատկերները ակնհայտորեն խոսում են հուշարձանի նկատմամբ վանդալիզմի և խոշտանգման մասին։ Սա ակնհայտ է անգամ անզեն, ոչ պրոֆեսիոնալ աչքով։
Համենատեք՝ 2003-ն Լինսի հիմնադրամի միջոցներով նորոգվող հուշարձանի խոսուն պատկերներն ու այս օրերի ցավալի պատկերը։
Ցեղասպանության հուշահամալիրի հոշոտված և խոշտանգված պատկերները ոչ թե նորոգման, այլ բարբարոսաբար և անգամ դիտավորությամբ ոչնչացման մասին են խոսում։
Հանրապետական հուշարձանին և մեր ողջ հասարակությանը հասցված այս բարոյական և նյութական վնասի համար համապատասխան մարմինները պետք է պատասխան տան, սա հանցագործության աստիճանի անփութություն է և անպատասխանատվություն։
Մի շարք հարցերի պատասխաններ պետք է տրվեն․
1․ Ինչպե՞ս են կազմակերպվել վերանորոգման նախագծային աշխատանքները, արդյոք իրականացվե՞լ է հուշարձանի պատշաճ ուսումնասիրություն՝ կապված վերականգնման մեթոդի և նյութերի ընտրության առնչությամբ։
Արդյոք իրականացվե՞լ է շինարարության կազմակերպման նախագիծ՝ բոլոր ուղղություններով։
2․Ինչպե՞ս է կազմակերպվել տվյալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ Ինչպե՞ս և ի՞նչ չափանիշերով է ընտրվել այն կազմակերպությունը, որը պետք է վերանորոգման աշխատանքներ կատարեր։
3․Արդյոք տվյալ մրցույթում հաղթած կազմակերպությունը պատմական՝ այն էլ հանրապետական նշանակության հուշարձան նորոգելու համապատասխան փորձ և կարողություններ ունի։
4․ Հեղինակային վերահսկողության կողքին, ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես պատվիրատու և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող պետական լիազոր մարմին, չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ տեսչական հսկողության իրականացնելու հաստատված նախագծի նկատմամբ և կանխելու հուշարձանի վնասումն ու խոշտանգումը։
5․ Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց պաշտոնական լիազորություններն ու պարտականությունները ձախողած անձինք։
Հիշու՞մ եք կախիչի պատմությունը։ Հիշու՞մ եք փաշինյանի խոստովանությունը՝ “մենք դպրոց կառուցել չգիտենք․․․ /Բայց ակադեմիական քաղաք են կատուցում․․․/
Ի դեպ, նույքան աղետալի և անփառունակ է Հ․ Թումանյանի տուն-թանգարանի «նորոգման» պատմությունը։ Երեք տարի է նորոգման անվան տակ փլատակի է վերածվել թանգարանը, աշխատանքները սառեցված են և բաց երկնքի տակ մնացած անկտուր շինությունն առաջիկա աշնան ու ձմռան ընթացքում էլ ավելի կքայքայվի։
Եվ այստեղ էլ նույն հարցերն ու նույն եզրակացությունը․․․․
Պետք չէ զարմանալ, որ ձեզ չեն հավատում, չեն վստահում, որովհետև աշխատել չգիտեք, որովհետև սուտն ու ոչ պրոֆեսիոնալիզմը համատարած է։
Ձեր նկատմամբ հավատի և վստահության խորը ճգնաժամ կա, և դուք այն սնում եք ամեն վայրկյան։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Լա՛վ լսեք՝ կամ դուք դառնում եք Նիկոլի հետ հանցագործ, կա՛մ թույլ չեք տալիս սա լինի․ Ալավերդյան (video) ՊԵԿ մաքսային տեսուչի պատճառով պետությանը պատճառվել է 11 մլն դրամի վնաս. Հակակոռուպցիոն կոմիտե Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800 -ի Իրավիճակն այնքան տհաճ է եղել, որ Պուտինն անգամ չի ցանկացել Փաշինյանի դեմքին նայել․ Հայկ Նահապետյան (video) Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է «Կովերի պարտեզի» շուրջ նոր գաղտնի գործարքի մասին տեղեկությունները Եթե երբևէ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի ընտրության հարց դրվի, կկշռադատվեն բազմազան գործոններ․ Օվերչուկ «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտիկ և հեռավոր հարևաններին․ Ալիև Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրենը կազմել է կեղծ դատավարական փաստաթուղթ. ՔԿ Դատավորների անունը շոշափող գործով փաստաբան Արմեն Օհանյանը և ևս մեկ անձ կալանավորվել են Մեր տղաները սրա՞ն էին արժանի, Փաշինյա՛ն․․․ (video) Նորաշեն գյուղում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվեց «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը Աղջիկ ջա՛ն, հավաքիր քեզ․ դու բանդայի ներկայացուցի՞չ ես, թե՞․․․ Անժելա Թովմասյան (video) #ՀԻՄԱ․ Մինչև տարվա վերջ, եթե Նիկոլը չհեռացվի, ուրեմն․․․ Էդգար Ղազարյան (video) Նիկոլ, ինչո՞ւ ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգային սպառնալիք հայտարարեցիր․ Շարմազանով «Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեսել, սկսել է երգել․․․» (video) «Մեհրիբանը Նիկոլին ու Աննային մի տեղ է մտցրել․․․ » (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլն Ալիևին տեսել է, սկսել է գոռալ՝ փողը, փողն ուրա՞»․ Գառնիկ Դանիելյան հունից դուրս եկավ (video) Ես դրա մասին չեմ ուզում խոսել․ մեր երեխեքը թող հասնեն մեզ․ անհետ կորածի ծնող (video) Այն պահին, երբ Նիկոլը ՇՀԿ շրջանակում հանդիպում էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, Արարատը ստորագրում է փաստաթուղթ Պակիստանի հետ. Արմեն Հովասափյան «Այն խաղաղությունը, որ մատուցվում է յուրաքանչյուր արդուկից կամ սառնարանից, քիչ կապ ունի իրական գետնի վրա եղածի հետ. Թուրքիան գոհ չէ օգոստոսի 8-ից» #ՀԻՄԱ․ Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը նորից խայտառակվել է․․․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) «Առավոտը»՝ սեպտեմբերի 1-ը, բարի չէր Պուշկինի անվան դպրոցի համար. Միքայել Մարգարյան Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա. Ոսկան Սարգսյան Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում nչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am