Մեկ էլ ասում են ստռաուսի մոտ ա ամեն առավոտ ուղեղի քեշը ջնջվում. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հնդկաստանից զենք առնել ու Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, գնալ Չինաստան ` նշելու Ճապոնիայի հանդեպ հաղթանակը ու հետո գնալ Ճապոնիա, ասել որ ռուսները հայ ժողովդրի դեմ հիբրիդային պատերազմ են անում ու այսօր խոսել եղբայրական հարաբերություններից, մտնել ՇՈՍ ու ասել որ Թայվանը` Չինաստան է ու Թրամփի անունով երդվել, ով ասում է որ Թայվանը Չինաստան չի։ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարել ու Ադրբեջանի համար լրտեսություն անելու մեղադրանքով մարդ բռնել։
Մեկ էլ ասում են ստռաուսի մոտ ա ամեն առավոտ ուղեղի քեշը ջնջվոււմ ա ու չի հիշում նախորդ օրը ինչ ա արել: