Ադրբեջանական տարածքն օգտագործվել է Իրանի վրա հարձակումների համար

«Ադրբեջանական տարածքն իսկապես օգտագործվել է Իրանի վրա հարձակումների համար», – հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Նրա խոսքով՝ սահմանապահները հաստատակամորեն հայտարարել են, որ Իսրայելն Ադրբեջանի սահմանն օգտագործել է Իրանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր արձակելու համար․
«Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն այդ հարցը բարձրացրել են Ադրբեջանի նախագահ Ալիևի առջև, ով խնդրել է տրամադրել փաստաթղթերով հաստատումներ: Հիմա մենք փաստաթղթեր կտրամադրենք, թե ոչ, դա առանձին հարց է, բայց փաստն ինքնին չի կարելի հերքել։
Մեր սահմանապահներն ուղղակի հայտարարել են՝ մենք եղել ենք այնտեղ և մեր աչքերով տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանական տարածքից Իրան թափանցել իսրայելական դրոնները»,- նշել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը։