Իրանն ու Չինաստանը տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում վերափոխումների ներուժ ունեն․ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին չինարենով թվիթերում ընդգծել է Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական համաձայնագրի իրականացման կարևորությունը․
«Իրանն ու Չինաստանը տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում վերափոխումների ներուժ ունեն։ Ռազմավարական համաձայնագրի բոլոր ասպեկտների իրականացումը ճանապարհ կբացի դրա համար»,- նշել է նա։