Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 250 մարդ

Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 250 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը, հաղորդում է NBC-ն:
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր 6.2 մագնիտուդով երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքից 57 կմ հյուսիս-արևելք, իսկ օջախի խորությունը կազմել է 35 կմ: