Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից․ Թուրքիայի նախագահի աշխատակազմ

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ընթացքից։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը ներկայացրել է բանակցությունների մանրամասները։
«Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և շարունակելու է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում»,-ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև նշել է, որ «ընթանում է Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի գնահատականը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Չինաստանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։