Մեր կրթության միջոցով փոխանցվող արժեհամակարգը պիտի գրավականը դառնա ազգի ինքնության պահպանման. Մայր Աթոռում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Օգոստոսի 31-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, 2025-2026 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ:

Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրապետական օրհնությունը բերեց կրթության ոլորտի երախտավորներին։

Հայոց Հովվապետը, կարևորելով հայ ժողովրդի զավակների կրթության և դաստիարակության սրբազան գործում մանկավարժների բերած օգտաշատ ներդրումը, մասնավորապես նշեց․ «Հայոց Եկեղեցին բոլոր ժամանակներում հետամուտ է եղել գիտության և մշակույթի զարգացմանը՝ առաջնորդվելով Սահակ-Մեսրոպյան սերնդի ոգով և լուսավորչական շարժման գաղափարախոսությամբ։

Եկեղեցիներին ու վանքերին կից հիմնադրված ծխական դպրոցներն ու նշանավոր համալսարանները դարձել են սերունդների դաստիարակության յուրօրինակ դարբնոցներ, որտեղ ջամբվող կրթությամբ կերտվել է մեր ժողովրդի հոգևոր և ազգային ինքնությունը, հայրենի հողի նկատմամբ սերն ու հանձնառության գիտակցությունը և հավատարմությունը քրիստոնեական արժեքներին»։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց նաև, որ Հայոց Եկեղեցին հոգեփրկչական առաքելությանը զուգահեռ նպաստել է իր զավակների հոգեմտավոր աճին՝ ապահովելով հավատի, գիտության և գիտելիքի ներդաշնակությունը։

«Մերօրյա բազմաբևեռ և բազմամշակույթ աշխարհում, որտեղ վերանում են նաև սահմաններն ու բաժանարար գծերը, առավել է կարևորվում ժամանակին համահունչ կրթությունը, անհատի ճիշտ և առողջ աշխարհայացքի և կայուն արժեհամակարգի ձևավորումը, որպեսզի անձը պաշտպանված լինի անցանկալի ներգործություններից։ Գիտության և տեխնոլոգիաների սրընթաց զարգացման հետ մեկտեղ մարդն այսօր ապրում է արժեքաբանական լուրջ ճգնաժամ, հաճախ հայտնվում իր ինքնությունը վտանգող սպառնալիքների առջև։

Նմանօրինակ երևույթների ազդեցություններից զերծ չէ նաև մեր ժողովուրդը թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։ Սպառողական մտայնությունը փորձությունների դուռ է բացել նաև մեր զավակների համար, երբ իրական արժեքները փոխարինվում են կեղծ գաղափարախոսություններով, երջանկությունն ու խաղաղությունը չափելի են դառնում սոսկ շոշափելի, նյութական ապահովվածությամբ։ Այս ամենի հաղթահարումը պահանջում է հավաքական, համախումբ ջանքեր՝ ձևավորելու այնպիսի հայորդի և քաղաքացի, ով ունակ է իր գիտելիքներով ու ազգային մտածողությամբ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին։

Մեր կրթության միջոցով փոխանցվող արժեհամակարգը պիտի գրավականը դառնա ազգի ինքնության պահպանման և հարատևության ապահովման: Երկրում տեղ գտնող խնդրահարույց ընթացքների լույսի ներքո հայրենի կրթական ոլորտում տարերայնորեն ձեռնարկվող քայլերը, որդեգրվող կամայական մոտեցումները խիստ տարակուսելի են դարձնում դրական վերջնարդյունքների հույսերը», - ասաց Նորին Սրբությունը՝ ցավ ի սիրտ արձանագրելով, որ այսօր արարողությանը ներկա պետք է լիներ նաև Մայր Աթոռի Կրթական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Մայր Աթոռի ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մի շարք հայորդիների հետ անհիմն մեղադրանքներով ապօրինի ազատազրկման մեջ է։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ այս մտահոգիչ երևույթը նույնպես հետևանք է իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ վարած քաղաքականության և երկրում ձևավորված անհանդուրժողության մթնոլորտի։

Վերջում Հայոց Հովվապետը կրթության մշակներին հորդորեց հավատարիմ մնալ կրթության ասպարեզում արժեքավոր ավանդներին, արդի գիտության ձեռքբերումների հետ հայորդիների մեջ սերմանել հունդերը հավատքի, հայրենասիրության և ազգասիրության, ինչպես նաև պաշտպանել մատաղ սերնդին խորթ բարքերից ու կործանարար գաղափարախոսություններից, կրթել բարոյական արժեքներով առաջնորդվող, արդարության և ճշմարտության պաշտպան, օրինահարգ անհատներ։

Հավարտ Պատարագի սրբազան արարողության ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն»։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Նիկոլն Ալիևին տեսել է, սկսել է գոռալ՝ փողը, փողն ուրա՞»․ Գառնիկ Դանիելյան հունից դուրս եկավ (video) Ես դրա մասին չեմ ուզում խոսել․ մեր երեխեքը թող հասնեն մեզ․ անհետ կորածի ծնող (video) Այն պահին, երբ Նիկոլը ՇՀԿ շրջանակում հանդիպում էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, Արարատը ստորագրում է փաստաթուղթ Պակիստանի հետ. Արմեն Հովասափյան «Այն խաղաղությունը, որ մատուցվում է յուրաքանչյուր արդուկից կամ սառնարանից, քիչ կապ ունի իրական գետնի վրա եղածի հետ. Թուրքիան գոհ չէ օգոստոսի 8-ից» #ՀԻՄԱ․ Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը նորից խայտառակվել է․․․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) «Առավոտը»՝ սեպտեմբերի 1-ը, բարի չէր Պուշկինի անվան դպրոցի համար. Միքայել Մարգարյան Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա. Ոսկան Սարգսյան Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում nչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Սեպտեմբերի 2-ին ես կլինեմ Ազատության հրապարակում կայանալիք Միասնության հանրահավաքին. Դավիթ Շահնազարյան Ինչ կարգավիճակով են ԱԳ նախարարն ու իր սանիկը ներգրավված Ցեղասպանության թանգարանից գողության քրգործում. «Ժողովուրդ» Լացել չկա՛, հերի՛ք է․․․ պետք է վերադաստիարակենք հասարակությանն ու․․․ Արտաշես Ալեքսանյան (video) Евразия против Европы: начинается новая эпоха — Путин (video) Վանդալիզմը այսպես է լինում. Լիլիթ Գալստյան Մեկ էլ ասում են ստռաուսի մոտ ա ամեն առավոտ ուղեղի քեշը ջնջվում. Տիգրան Քոչարյան Այ այստեղ է, որ հայ մարդը պետք է կարողանա իր պատասխանը տալ. Արա Պողոսյան Դատի ենք տալու․ Արցախի նախագահի աղջիկը 9-րդ դասարանում է, և նա պիտի կարդա` հայրը լուծարել է ԱՀ-ն (video) Հայաստանում 6 ամսում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի Ձերբակալվել է Ուկրաինայի գերագույն ռադայի նախկին նախագահին սպանողը Ադրբեջանական տարածքն օգտագործվել է Իրանի վրա հարձակումների համար Իրանն ու Չինաստանը տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում վերափոխումների ներուժ ունեն․ Խամենեի Նիկոլ Փաշինյա՛ն, մի անգամ խոսքիդ տերը եղիր՝ Աշոտիկիդ տուր գերիներին բեր․ Ռուզան Ստեփանյան (video) Իրանը հերքել է Հայաստանում իր դեսպանին ուղղված Բաքվի մեղադրանքները 2017 թվականի այս օրը շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան Այս ճանապարհն արյունով ենք անցնում, որպես հերոսածին մայր եմ խնդրում Ձեզ․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am