Հանրության դատին կներկայացնենք ապագայի մոդելավորված տեսլականը, առկա ձախողումներն ու Հայաստանի զարգացման իրական հնարավորությունները․ Նաիրի Սարգսյան

Բնականաբար 2 ելքի մասին պետք է լինեն մտորումները և գործողությունների պլանավորումը՝ երկարաժամկետ և կարճաժամկետ։ Այս մասին հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ ելք է տեսնում երկրում ստեղծված իրավիճակից։
«Երկարաժամկետը 2026 թվականի հերթական ընտրություններն են, իսկ կարճաժամկետը՝ նախընտրական որոշակի գործողություններն են։ Կհասունանա, կհաջողվի մեզ ժողովրդի լայն մոբիլիզացիա ապահովել և հասնել որոշակի արդյունքի, ապա դա կլինի մինչև 2026 թվականը, իսկ մեր համոզմունքը բխում է մինչև 2026 թվականը հանրության դատին ներկայացնել ապագայի մոդելավորված տեսլականը, առկա ձախողումներն ու Հայաստանի զարգացման իրական հնարավորությունները»,-նշել է նա։