Առեղծվածային մահվան դեպք՝ Չարենցավանում․ բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է կնոջ մարմին

Օգոստոսի 31-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են։
Քրեական և համայնքային ոստիկանները նշված թաղամասի 12-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են տան տիրուհու՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սուսաննա Հ․-ի դին, արնանման հետքեր, պարանոցին էլ առկա է եղել պարան։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հայտնում։