Կրшկոցներ են հնչել Երևանում․ վիրшվորը հիվանդանոցում մшհшցել է

օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում, որի հետևանքով կա զոհ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 15։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր և տեղում պարզել են, որ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնում են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարկում։