Լարված իրավիճակ է Ձորաղբյուրում․ հազարավոր բնակիչներ պահանջում են լուծել խմելու ջրի խնդիրը

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում նախազգուշական բողոքի ակցիա են իրականացրել տեղաբնակները՝ պահանջելով որպեսզի պատկան մարմինները այդ թվում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Կոտայքի մարզպետարանը դրական լուծում տան երկար տարիներ իրենց մոտ լուրջ խնդիր առաջացրած խմելու ջրի և տրանսպորտի հարցին։ Հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Երկու տարի է տրանսպորտ, որպես այդպիսին, չկա։ Երկու տարի է մնացել ենք տրանսպորտին կարոտ։ Ուր ասես դիմել ենք, որ պատկան մարմին ասես գնացել ենք, սակայն հարցին ոչ մի լուծում։ Նախկինում լավ էլ ունեցել ենք տրանսպորտ։ Մենք մի հատ տրանսպորտ ունեինք, այն էլ չգիտենք որ օլիգարխը հասցրեց էն օրվան, որ էլ սկսեց չաշխատել, ինքն էլ ոչ մի հարց չլուծեց ու արդեն 2 տարի է տրանսպորտ չունենք։ Չորս անգամ դիմել ենք նախարարություն, չորս անգամն էլ մեկ նախադասությամբ պատասխանել են, որ տրանսպորտ կա, Աբովյանով գնում է, էլ չեն ասում, որ «Լիա» խանութի մոտից միչև այստեղ գալը 2-3 կմ է, ու մենք ստիպված ենք այդքանը ոտքով գալ ամռան այս տապին, աշնան ու գարնան անձրևներին, էլ չենք ասում ձմռան ցրտին։ Էս ի՞նչա մեր վիճակը, ինչքա՞ն կարող ենք տաքսիներից օգտվել, ոտքով հնարավոր չէ էդքան քայլել։ Վաղվանից դասերը սկսվում են ու մեր մոտից Երևանում սովորող երեխաներ ունենք, չգիտեմ էլ ոնց ենք հասցնելու, որ առանց տրանսպորտի երեխաներին դասերին հասցնենք, չուշանան։ Շատ դեպքերում տաքսին էլ չի գալիս, հրաժարվում է, ասում ա էժան ա նստում, ձեռք չի տալիս»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ՊՆ նախարարը հետևել է Թուրքիայում ապագա զինվորականների ավարտական արարողությանը «Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունները․ Հաջիևը՝ Չինաստանում «Հայաստանի պատմության» գրքում Արցախի անկումը բացառապես վերագրում են Արցախի իշխանությանը․ փաստաբան Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան Չինաստանում․ մանրամասներ Արտառոց դեպք․ մայրը ոստիկաններին հայտնել է Ռոբերտ Քոչարյանը այսօր նշում է իր ծննդյան 71-ամյակը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենան 6 մետր բարձրությունից հայտնվել է փոսում Բալաշիխա քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանը մտահոգված է «Սյունիքի միջանցքով»․ Mehr Սոչիի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել, որոնցից մեկը՝ դեպի Երևան Լարված իրավիճակ է Ձորաղբյուրում․ հազարավոր բնակիչներ պահանջում են լուծել խմելու ջրի խնդիրը Արմեն Աշոտյանն իր մարտն է մղում Բաքվում գտնվող հայ պատանդների համար․ Աբրահամյան Գրադի տակ նկուղում անցկացնելուց հետո էինք վերադարձել Տաշիր․ Նարեկ Կարապետյան Արցախցիների 7 հոգանոց ընտանիքի տան հարցը այդպես էլ չլուծվեց. Ոսկան Սարգսյան Տրամաբանությունը հուշում է, որ վարչապետը կարծես պատրաստվում է ասել՝ «Եկեղեցին ես եմ». Տեր Սահակ Ամենալկտի ձևով փորձում են համոզել, թե հայ ժողովուրդը դասալիք, պետություն չսիրող է․ Իշխան Սաղաթելյան «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ. Դանիելյան Ակադեմիկոս Արմայս Կամալովը շնորհավորել է Բակո Սահակյանին 65-ամյակի առթիվ. Վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթանակի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 41 երթուղային ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա տուժած Արեգակի 4,197 ակտիվ շրջանը կարող է առաջիկա օրերին հզոր բռնկումներ առաջացնել Դավաճանություն. անցյալ, ներկա և ապագա. Թումասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am