Արցախցիների 7 հոգանոց ընտանիքի տան հարցը այդպես էլ չլուծվեց. Ոսկան Սարգսյան

Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Արցախցիների 7 հոգանոց ընտանիքի տան հարցը այդպես էլ չլուծվեց.

62-ամյա Գյուլխանում Բալայանին այս տարվա հունիսի սկզբին հանդիպեցի Բերդի համայնքապետարանում։ Նրա 7 հոգանոց ընտանիքը բռնագաղթել է Արցախի Ասկերանի շրջանի Ռեվ գյուղից։ Բալայանները մեկ տարի ութ ամիս ապրում են Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի գյուղում։ Գյոլւխանումը տառապում է շաքարախտ հիվանադությամբ, ամուսինը՝ սրտից հիվանդ է, նրանք ապրում են 38 տարեկան որդու, հարսի և անչափահաս 3 երեխաենրի հետ։ Տանը աշխատող չկա, միայն տղան օրավարձու բանվորություն է անում։

Նրանք Չինարիում ապրում են ուրիշի տանը, մշակում տնամերձ շատ փոքր հողամասը։ Բալայանները ՀՀ քաղաքացու անձնագիր ունեն։ Պետական աջակցությամբ Բերդ համայնքում բնակարան ձեռք բերելու ծրագրով նրանց պետք է տրվի յուրաքանչյուրի հաշվով 5 միլիոն դրամի սերտիֆիկատ՝ ընդհանուր 35 միլիոն դրամ։ Հիվանդ, հուզված Գյուլխանումը լացակումած պատմում էր, որ որքան էլ փնտրել են , հայտարարություն են տվել , 35 միլիոն դրամանոց կարգին տուն Բերդ համայնքում չեն գտել։ Իրենք Բերդ համայնքի Վարագավան գյուղում 15 միլիոն դրամ գնով տուն են հավանել, որին կից 3000 քառակուսի մետր հողամաս կա, Բալայանները մտադիր էին այն մշակել, դրանից եկամուտներ ստանալ։ Սակայն այդ տունը նորոգման կարիք ունի, իսկ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ գնված բնակարանի նորոգման համար 4 միլիոն դրամից ավել չեն կարող հատկացնել։

Գյուլխանումն ասաց, որ 35 միլիոն դրամից իրենք 15 միլիոն դրամով կարող էին գնել Վարագավան գյուղի այդ տունը, 5 միլիոն դրամով գնել հողամաս, մնացած 10 միլիոն դրամով նորոգել տունը։ Սակայն Տավուշի մարզպետարանում այդ հարցին ընթացք չեն տվել։ Բալայանները ցանկանում են մնալ, ապրել Բերդ համայնքում, հավանել են Վարագավան գյուղը, իրենց տեսած տունը, սակայն բյուրոկրատական քաշքշուկների պատճառով նրանց տան հարցը չլուծվեց։

Այսօր զանգահարեցի Գյուլխանում Բալայանին, նա ասաց, որ Բերդ համայնքում 35 միլիոն դրամով բարեկարգ, նորոգված տուն չեն կարողացել գտնել։ Ընտանիքին նաև տնամերձ հողամաս է հարկավոր, որ կարողանան մշակել, ապրել։ Պետական աջակցությամբ արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրով գնված տան նորոգման համար ընդամենը 4 միլիոն դրամ է նախատեսված, այդ գումարով Բալայանները չեն կարող Բերդ համայնքում գնված առանձանատունը հիմնանորոգել։ Գյուլխանում Բալայանը լրագորղիս հայտնեց, որ գուցե Իջևանում 35 միլիոն դրամով հարմար առանձնատուն լինի, իրենք այն գնեն, տեղափոխվեն Իջևան։

Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2023թ․ Արցախից բռնագաղթածներից Տավուշի մարզում, բնակություն է հաստատել 780 ընտանիք,2970 անձ, որնց մի մասը անցած 2 տարում հեռացել է Տավուշից։ Պետական աջակցությամբ Տավուշի մարզում տուն է ձեոք բերել արցախցի ընդամենը 10 ընտանիք՝ մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում։

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ՊՆ նախարարը հետևել է Թուրքիայում ապագա զինվորականների ավարտական արարողությանը «Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունները․ Հաջիևը՝ Չինաստանում «Հայաստանի պատմության» գրքում Արցախի անկումը բացառապես վերագրում են Արցախի իշխանությանը․ փաստաբան Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան Չինաստանում․ մանրամասներ Արտառոց դեպք․ մայրը ոստիկաններին հայտնել է Ռոբերտ Քոչարյանը այսօր նշում է իր ծննդյան 71-ամյակը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենան 6 մետր բարձրությունից հայտնվել է փոսում Բալաշիխա քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանը մտահոգված է «Սյունիքի միջանցքով»․ Mehr Սոչիի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել, որոնցից մեկը՝ դեպի Երևան Լարված իրավիճակ է Ձորաղբյուրում․ հազարավոր բնակիչներ պահանջում են լուծել խմելու ջրի խնդիրը Արմեն Աշոտյանն իր մարտն է մղում Բաքվում գտնվող հայ պատանդների համար․ Աբրահամյան Գրադի տակ նկուղում անցկացնելուց հետո էինք վերադարձել Տաշիր․ Նարեկ Կարապետյան Արցախցիների 7 հոգանոց ընտանիքի տան հարցը այդպես էլ չլուծվեց. Ոսկան Սարգսյան Տրամաբանությունը հուշում է, որ վարչապետը կարծես պատրաստվում է ասել՝ «Եկեղեցին ես եմ». Տեր Սահակ Ամենալկտի ձևով փորձում են համոզել, թե հայ ժողովուրդը դասալիք, պետություն չսիրող է․ Իշխան Սաղաթելյան «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ. Դանիելյան Ակադեմիկոս Արմայս Կամալովը շնորհավորել է Բակո Սահակյանին 65-ամյակի առթիվ. Վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթանակի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 41 երթուղային ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա տուժած Արեգակի 4,197 ակտիվ շրջանը կարող է առաջիկա օրերին հզոր բռնկումներ առաջացնել Դավաճանություն. անցյալ, ներկա և ապագա. Թումասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am