Կամ՝ բանակցային սեղան, կամ՝ «կամուրջների այրում»

Անցյալ շաբաթվա վերջին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստից կարևոր մեսիջներ հնչեցին ԼՂ խնդրի առնչությամբ: Նախ՝ նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկել էին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել էին ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Այնուհետև  հրապարակվեց Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի ուշագրավ հայտարարությունը: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների ավելացման պարամետրերը, Վիեննայում` ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում հրավիրած մամուլի ասուլիսում ասել էր Լավրովը. «Լեռնային Ղարաբաղի շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման թեման քննարկվել է 2016թ. Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: Այնուհետև արդեն հարցը բարձրացվել է Սանկտ Պետերբուրգում հունիսին՝ արդեն նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Դրանից հետո սկզբունքային համաձայնությունը փոխանցվել է ԵԱՀԿ-ին ,և գիտեմ, որ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել դրա իրականացման պարամետրերը»: Ավելի վաղ խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ նա ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2017թ. տեղի ունեցած հանդիպումը դրական քայլ է համարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Վիեննայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսում Լավրովը կարգավորման գործընթացին անդրադառնալով նաև հավելեց. «Ցավոք, առայժմ այն լուրջ առաջընթացի չի հանգեցնում, բայց մեզ դրական է թվում այն փաստը, որ այս տարի տեղի է ունեցել երկխոսություն նախագահների և մի քանի անգամ՝ արտգործնախարարների մակարդակով: Կշարունակենք աշխատել այն ուղղությամբ, որով ընթանում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների ընդհանուր մոտեցումը: Այս նստաշրջանում մենք այն վերահաստատել ենք: Դրանում ներառված են կարգավորման այն սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, բայց դեռ չեն վերածել գործնական քայլերի: Դա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք դրանով զբաղվել»: Հիշեցնենք, օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները հանդես եկան կարևոր հայտարարությամբ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը իրենց հայտարարությունում նշեցին, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման միջնորդության հարցում միասնաբար հանձնառու են մնում՝ հակամարտությունը Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա (այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում) կարգավորելու հարցում: Այսինքն՝ ի հակադրություն Բաքվի պահանջների `նշեցին կարգավորման հիմնական սկզբունքները: Բացի այդ՝ Բաքվի համար ևս մի ոչ դուրեկան պահանջ. նրանք հստակ շեշտեցին, որ 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն: Իսկ սա Ալիևի համար ապտակին համարժեք արձանագրում է: Լավրովը կրկին արձանագրում է, որ կարգավորման գործընթացում առաջընթաց չկա: Միևնույն ժամանակ, Մոսկվան վերջին օրերի ընթացքում արդեն մի քանի անգամ շեշտում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ընդհանուր մոտեցումը, կարծես հատուկ ընդգծում է, որ Մոսկվան առանձին խաղ չի տանում: Ավելին՝ Լավրովը, կարծես, հիշեցնում է Բաքվին, որ կարգավորման սկզբունքները կողմերն ընդունել են, բայց՝ «դեռ չեն վերածել գործնական քայլերի լեզվի» և որ դա հեշտ գործ չէ ու իրենք շարունակելու են դրանով զբաղվել: Ըստ ամենայնի, Մոսկվան  Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ որոշել է համերաշխություն ցույց տալ՝ դրանով իսկ Արևմուտքի հետ ղարաբաղյան հարթակում կառուցողական մթնոլորտ պահպանելու իր պատրաստակամությունը հայտնելով: Մյուս կողմից նաև ուշագրավ է, որ Մոսկվան՝ Լավրովի բերանով ակնարկներ է ուղղում Բաքվին, որտեղ հույսեր էին կապում հենց Մոսկվային նկատմամբ, որպեսզի ՌԴ-ն ճնշումներ գործադրեր հայկական կողմի ուղղությամբ: Ի՞նչ են նշանակում Մոսկվայի ակնարկները, կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ կհետևեն այդ ակնարկներին... Բաքուն այս իրավիճակում կամ պետք է հստակ որոշում կայացնի՝ մասնակցել բանակցություններին և համաձայնություն տա նախկին պայմանավորվածություններին, կամ էլ՝ «այրի կամուրջները»: Ադրբեջանը կարո՞ղ է որոշում կայացնել սրելու իրավիճակը սահմաններում, կամ ռազմական գործողություններ վերսկսել... Այս փուլում՝ հազիվ թե: Թամար Բագրատունի

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am