Ամենալկտի ձևով փորձում են համոզել, թե հայ ժողովուրդը դասալիք, պետություն չսիրող է․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Փաշինյանի վարչախումբն Արցախի հանձնումը լեգիտիմացնելու, նոր զիջումներն ու պարտությունը արդարացնելու, անձնական և քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար ամենալկտի ձևով փորձում է համոզել մեզ, որ՝ ա) հայ ժողովուրդը երբեք ազգային նպատակ չի ունեցել, և մեր ազգային պայքարները եղել են ոչ թե սեփական կամքի դրսևորում, այլ կայսրությունների թելադրանք, բ) հայ ժողովուրդը թույլ է, դասալիք, պետություն չսիրող, ում համար առաջնային են կենցաղային հարցերը։ Ուզում են մեզ համոզել, թե մենք անկիրթ, ստամոքսով մտածող ժողովուրդ ենք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով առաջնորդվող։ Այս քարոզչության եզրահանգումը մեկն է․ տեղի ունեցածը անխուսափելի էր, իսկ սպասվելիքն՝ այլընտրանք չունի։ Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավարեն ապագան։ Այո, այսօր յուրաքանչյուր չորրորդ հայ ապրում է աղքատության մեջ և սոցիալական խնդիրներն իսկապես առաջնային են մեր հասարակության համար։

Բայց, փաստ է նաև, որ նույն մեր ժողովուրդը, Ցեղասպանությունից հետո վերակերտել է պետականություն, ազատագրել է հայրենիքի մի հատված։ Զրկանքների գնով, առանց տրտունջի, մթի, ցրտի պայմաններում պայքարել է ու պահպանել անկախությունը։ Ես շատ լավ եմ հիշում 44-օրյա պատերազմի առաջին օրերի հերթը ճակատ մեկնելու համար, հաշված օրերի ընթացքում հայկական սփյուռքի շուրջ 200 միլիոն դոլարի օգնության հանգանակումը։ Սա ստամոքսի, անձնական բարեկեցության կամ շահի համար չէր։ Սա համազգային նպատակների, ազատության, անկախության, պետականության համար էր։ Այսօր հայ ազգի ամենահարուստ հայերից մեկը գտնվում է Բաքվի բանտում, մյուսը՝ Հայաստանի։ Ռուբեն Վարդանյանը կամ ազգային բարերար,գործարար Սամվել Կարապետյանը քպական արժեքներով չեն առաջնորդվել, հակառակ դեպքում այդ կարգավիճակում չէին լինի։

Մեր բանակի գեներալները, մեր պետության նախկին ղեկավարները գերության մեջ են, որովհետև որոշեցին մնալ Արցախում կենդանի պատանդի կարգավիճակում, մինչ մյուս հայրենակիցներն ապահով դուրս կգան: Մեր հոգևորականները՝ Սրբազան հայրերը, այսօր անազատության մեջ , նրանք չեն ձգտել կոմֆորտի, պաշտպանել են իրենց ազգային շահը: Հետեւաբար, սիրելի ժողովուրդ, թույլ մի’ տուր խեղաթյուրեն քո անցյալը, քո նկարագիրը, քո ինքնությունը, քո պայքարի և զոհաբերության էջերը։

Մենք ազգային նպատակ ունեցող, մեր հավաքական նպատակների համար մշտապես պայքարող, խաղաղության ձգտող, բայց, միևնույն ժամանակ, հայրենիք չզիջող ժողովուրդ ենք, մեր հավաքական կերպարը Նիկոլը, Ալենը, Վահագն Ալեքսանյանը կամ մելիքֆրանգուլյանները չեն, քո մտավորականի հավաքական կերպարը Ռիչարդ Մադլենյանը չէ։

Դու Արամ Մանուկյան, Վիկտոր Համբարձումյան, Սերժ Սրապիոնյան, Համբիկ Սասունյան, Սողոմոն Թեհլերյան, Ռոբերտ Աբաջյան ծնած ժողովուրդ ես։ Եվ, ի վերջո, եթե ամեն ինչ վաղուց որոշված էր, և ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ, ինչու՞ են այդքան ջանք գործադրում մեզ դրանում համոզելու համար։ Ուրեմն, մեր երազած ուժեղ, կենսունակ, պաշտպանված, հզոր Հայաստան կերտելու բանալին հենց ստեղծված իրավիճակի հետ չհաշտվելը և պայքարը շարունակելն է»։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ՊՆ նախարարը հետևել է Թուրքիայում ապագա զինվորականների ավարտական արարողությանը «Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունները․ Հաջիևը՝ Չինաստանում «Հայաստանի պատմության» գրքում Արցախի անկումը բացառապես վերագրում են Արցախի իշխանությանը․ փաստաբան Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան Չինաստանում․ մանրամասներ Արտառոց դեպք․ մայրը ոստիկաններին հայտնել է Ռոբերտ Քոչարյանը այսօր նշում է իր ծննդյան 71-ամյակը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենան 6 մետր բարձրությունից հայտնվել է փոսում Բալաշիխա քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանը մտահոգված է «Սյունիքի միջանցքով»․ Mehr Սոչիի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել, որոնցից մեկը՝ դեպի Երևան Լարված իրավիճակ է Ձորաղբյուրում․ հազարավոր բնակիչներ պահանջում են լուծել խմելու ջրի խնդիրը Արմեն Աշոտյանն իր մարտն է մղում Բաքվում գտնվող հայ պատանդների համար․ Աբրահամյան Գրադի տակ նկուղում անցկացնելուց հետո էինք վերադարձել Տաշիր․ Նարեկ Կարապետյան Արցախցիների 7 հոգանոց ընտանիքի տան հարցը այդպես էլ չլուծվեց. Ոսկան Սարգսյան Տրամաբանությունը հուշում է, որ վարչապետը կարծես պատրաստվում է ասել՝ «Եկեղեցին ես եմ». Տեր Սահակ Ամենալկտի ձևով փորձում են համոզել, թե հայ ժողովուրդը դասալիք, պետություն չսիրող է․ Իշխան Սաղաթելյան «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ. Դանիելյան Ակադեմիկոս Արմայս Կամալովը շնորհավորել է Բակո Սահակյանին 65-ամյակի առթիվ. Վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթանակի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 41 երթուղային ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա տուժած Արեգակի 4,197 ակտիվ շրջանը կարող է առաջիկա օրերին հզոր բռնկումներ առաջացնել Դավաճանություն. անցյալ, ներկա և ապագա. Թումասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am