Նոր Արտագերս գյուղում «ԳԱԶ 3110»-ի սրահում առաջացած կրակը այն վերածել է մետաղե ջարդոնի

Երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Կ․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։