Հիմա սա ծերունական մանկամտություն է, որ փոխանցվել է վերից վար թե՞ պարզ կրետինիզմ․ Թորոսյանը վիրավորել է Զուրաբյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ի պատասխան Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառման, գրել է.
«Ու էս լուզերները ժամանակին պետական պաշտոն են զբաղեցրել հերիք չի, մի հատ էլ իրենց քաղաքական ուժ են համարում ու ժողովրդից քվե ստանալու հույս ունեն։ Մեզնից շատերն էլ դե ժամանակին միամտաբար նրանց լուրջ մարդու տեղ էին դրել։
Լավ է չի գրել, «Նիկոլ Փաշինյանի նկարի վրա տեքստի չափերը փոքր են կամ գրիչի գույնը այլ է և դա նշանակում է, որ Թրամփը նրան ավելի վատ է վերաբերվում, քան Ալևին։»
Հիմա սա ծերունական մանկամտություն է, որ փոխանցվել է վերից վար թե՞ պարզ կրետինիզմ»։