ՌԴ և ԱՄՆ միջև շատ տարաձայնություններ կան. Լավրով
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի և Սիրիայի հարցով շատ տարաձայնություններ կան: Ria Novosti-ի փոխանցմամբ` այս մասին Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք այստեղ ավելի քիչ համընկնող մոտեցումներ ունենք, որոնց մասին խոսել ենք, և մեր զինվորականները նույնպես խոսում են այդ մասին: Մենք հայտարարել ենք Մինսկի համաձայնությունների ոչ այլընտրանքային բնույթի մասին, խնդրել ենք ամերիկյան կողմին, որ իրենք էլ նույն դիրքորոշումը պահպանեն», - ասել է նա:
