Արարատ Միրզոյանը փորձում է բլեֆի միջոցով ապակողմնորոշել հայ հանրությանը

Արարատ Միրզոյանը հերքել է լուրերը այսպես կոչված «Թրամփի երթուղու» 99-ամյա վարձակալության մասին, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար մարզի հետ՝Հայաստանի միջոցով: Նրա խոսքով՝ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և նախագծի ժամկետներն ու տեխնիկական պարամետրերը դեռևս քննարկվելու են:

Ինչպես նշում է Միրզոյանը, ապագա ենթակառուցվածքների համար նախատեսված հողը կմնա Հայաստանի սեփականությունը, իսկ Երևանը կապահովի երթուղու վերահսկողությունն ու անվտանգությունը։ Նախագիծը նախատեսում է նաև Միացյալ Նահանգների և երրորդ գործընկերոջ մասնակցությունը, որը կզբաղվի միջանցքի կառուցմամբ և կառավարմամբ։

Նախարարի խոսքով՝ մինչև օբյեկտի գործարկումը անհրաժեշտ է սահմանազատել սահմանը, տեղադրել պետական ​​դրոշներ, ինչպես նաև կառուցել սահմանային անցակետեր մաքսային ծառայությունների հետ միասին։

«Ինչպե՞ս կարող եք այլ կերպ պատկերացնել դա։ Այն պետք է լինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավասության շրջանակներում և փոխադարձության սկզբունքին համապատասխան», - ասել է նա Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի համաձայն, Հայաստանը պատրաստ է ԱՄՆ վերահսկողությանը փոխանցել այն երթուղին, որը կկապի Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանի հետ։

Ինչպես ԱՄՆ-ի նախագահըհայտարարեց մամուլի ասուլիսում, միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու (TRIPP) վարձակալությունը «կարող է տևել մինչև 99 տարի»։

Սակայն Արարատ Միրզոյանը խուսափեց ուղիղ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք հայ մաքսային պաշտոնյաները կստուգեն ադրբեջանցիներին։

«Մենք կունենանք հասանելիություն Ադրբեջանի ենթակառուցվածքներին, և, բնականաբար, Ադրբեջանը կունենա հասանելիություն մեր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքով անարգել անցնող ճանապարհ՝Նախիջևանի հետ կապվելու համար, ինչը փոխադարձաբար օգուտներ կբերի Հայաստանին միջազգային և ներքին փոխադրումների առումով»,- նշել էր Միրզոյանը:

Սակայն նույնիսկ իր այդ ձևակերպման մեջ պարզ երևում էր. ադրբեջանցիները Հայաստանի տարածքով անարգել անցնող ճանապարհ կունենան դեպի Նախիջևան, մինչդեռ հայկական կողմը նման հնարավորություն չի ունենա՝ Ադրբեջանի տարածքով կապ հաստատել, օրինակ Իրանի հետ:

Հասկանալի է, որ այս առումով ծիծաղելի է՝ խոսել «երկկողմանի շահի»մասին:

Ավելին, դրա արդյունքում Ադրբեջանը կստանա ուղիղ կապ Նախիջևանի հետ պրակտիկ կյանքում, մինչդեռ Հայաստանը փաստացի չի կարող ունենալ, օրինակ երկաթգիծ Նախիջևանի տարածքով դեպի Իրան:

Իհարկե, Ադրբեջանը չի մերժի դա, բայց գործնականում այդ ուղին չի աշխատի, քանի որ հայկական կողմը անվտանգության երաշխիքներ չի ունենա:

Սա ոչ թե վատ փաստաթուղթ է, այլ խայտառակ թուղթ է, որը կարելի բնութագրել, հետևյալ բանաձևով. «միջանցքի տրամադրում Ադրբեջանին՝ Փաշինյանի իշխանության վերարտադրության դիմաց»:

Միջազգային պրակտիկայում, իհարկե, շատ են գործում նման բանաձևեր, սակայն նման ակնհայտ խայտառակ միակողմանի զիջումները կատարում են անհույս բռնատերերը, որոնք փորձում են դրա միջոցով Արևմուտքից կորզել աջակցություն իրենց իշխանության համար:

Հայաստանում չի կարող լինել նման աստիճանի բռնատիրական ռեժիմ, և ուրեմն Փաշինյանի «նվերը» նույնպես չեղյալ կլինի՝ իշխանությունից նրա հեռացումից հետո:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 566 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am