Ինչո՞ւ Փաշինյանը վիժեցրեց Ադրբեջանի հետ համաձայնության ռուսական տարբերակը՝ գերադասելով ամերիկյանը

Երեկվա իր ասուլիսում Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այլևս գոյություն չունի և Ադրբեջանի հետ գործելու է Վաշինգտոնի համաձայնությունը:

Եվ այսպես. փորձենք հասկանալ, թե ինչու Փաշինյանը որոշեց մերժել ռուսական կարգավորման տարբերակը և գերադասեց ամերիկյանով կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները:

Ի՞նչ էր պարունակում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը

Փաստաթուղթը բաղկացած էր 9-ը կետից, որոնք էին.

Առաջին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվում է լիակատար հրադադար, և Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական դիրքերը պահպանվում էին իրենց տեղերում՝ նշված ժամին:

Երկրորդ

Աղդամի շրջանը պետք է վերադարձվեր Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։

Երրորդ

Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայված պիտի լիներ 1960 զինծառայողից բաղկացած ռուսական խաղաղապահ զորախումբ՝ փոքր տրամաչափի զենքերով, 90 զրահափոխադրիչներով և 380 միավոր ավտոմեքենաներով ու հատուկ տեխնիկայով։

Չորրորդ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հետագա 5-ամյա ժամկետներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից մեկը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չի հայտարարում այս դրույթի կիրառումը դադարեցնելու իր մտադրության մասին։

Հինգերորդ

Հակամարտության կողմերի՝ համաձայնագրերի կատարման մոնիթորինգի արդյունավետությունըբարձրացնելու համար տեղակայվում է հրադադարի մոնիթորինգի խաղաղապահ կենտրոն։

Վեցերորդ

Հայաստանը պետք է Քելբաջարի շրջանը վերադարձներ Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև և չի ազդի Շուշի քաղաքի վրա, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ Երեք տարվա ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման ծրագիր, որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, որին կհաջորդի այս երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորքերի վերաբաշխումը։ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։

Յոթերորդ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո, ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ։

Ութերորդ

Տեղի է ունենում ռազմագերիների և այլ կալանավորված անձանց, ինչպես նաև՝ զոհվածների մարմինների փոխանակում։

Իներորդ

Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պիտի բացվեն։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը կազմակերպելու համար։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։

Անկասկած, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը արմատապես փոխեց մինչ այդ ընթացող բանակցային գործնթացի թե՛ ձևը, և թե՛ բովանդակությունը:

Հայաստանը զրկվեց առաջին պատերազմում արձանագրված հաղթանականերից և հայտնվեց վատ վիճակում: Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ընդհանրապես հայտնվեց խորը անորոշության մեջ:

Հասկանալի էր, որ այս համաձայնագիրը անցումային բնույթ ուներ: Եվ այն գործոնից, թե ով ավելի խելոք քայլեր կձեռնարկեր, կախված կլիներ, թե ինչ ուղղությամբ կգնար ընդհանուր գործընթացը:

Ռուսաստանը փորձում էր կոնսերվացնել իրավիճակը, երկու երկրների միջև ձևավորել նոր հարաբերություններ, որոնք կթուլացնեին թշնամանքը և կհեռացնեին հետագա հնարավոր պատերազմի հեռանկարը:

Անկասկած նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մեր երազանքը չէր:

Սակայն այդ համաձայնագրով,

-կար Արցախը

-Զանգեզուրի միջանցքի թեզ չկար ընդհանրապես

-Հայաստանն ու Ադրբեջանը պիտի բացեին իրենց կոմունիկացիաները, և այդ կոմունիկացիաների անվտանգության երաշխիքը ընկնում էր ռուսական կողմի վրա:

Փաստացի ռուսական կողմը շահագրգրված էր, որպեսզի բալանսը երկու կողմերի միջև վերականգնվեր:

Ռուսաստանին շահավետ էր Հայաստանի գոյությունը, քանի որ այն բուֆերի դեր է կատարում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և «չեզոք» կարգավիճակ ունեցող Ադրբեջանի միջև:

Ռուսական կողմի դերակատարումը ընդամենը մտահոգում էր Իրանին, մինչդեռ ամերիկյան տարբերակի հանդեպ Թեհրանը թշնամաբար է տրամադրված, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խզված են բոլոր տեսակի կապերը և ԱՄՆ-ն արդեն տասնյակ տարիներ թշնամի է համարում Իրանին:

Ամերիկյան տարբերակում ոչ միայն Արցախի հարցը վերջնականապես փակվեց, այլև չկա նույնիսկ արցախցիների վերադարձի իրավունքը:

Ամերիկյան տարբերակում Հայաստանը միակողմանի զիջում է Ադրբեջանին, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը», դրա դիմաց չստանալով ոչինչ:

Հայաստանը չի կարող օգտագործել ադրբեջանական կոմունիկացիաները, «անխափան ձևով», ինչպես որ Ադրբեջանն է ստանում իրավունք՝ Հայաստանի տարածքով:

Վերջապես ԱՄՆ-ն այդ համաձայնագրի երաշխավորի դեր չի կատարում, պարզապես «վկայի» դեր է ստանձնում, որպեսզի հետագայում «բարոյապես» փորձի ազդել այս կամ այն կողմի վրա:

Հարց է առաջանում. ինչու՞ Փաշինյանը վիժեցրեց, պայմանական «հայամետ» տարբերակը՝ գերադասելով «ադրբեջանամետ» տարբերակը կյանքի կոչել:

Պատասխանն ակնհայտ է արդեն գրեթե բոլորի համար:

Ռուսական տարբերակում անձամբ Փաշինյանի վերարտադրության երաշխիքը չկար, մինչդեռ ամերիկյան տարբերակում Փաշինյանի իշխանության վերարտադրության մեջ շահագրգրված կլինեն միանգամից երեք կողմ. Ադրբեջանը, Թուրքիան և ԱՄՆ-ն:

Հենց այդ պատճառով էլ այս փաստաթուղթը պիտի բնութագրել, որպես «հայկական տարածքների հանձնումը՝ Փաշինյանի վերարտադրության դիմաց» բանաձևով:

Մնում է, որ Հայաստանի քաղաքական դասը, գոնե այս պարզ թեզը հասցնի հայ հանրությանը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչու Փաշինյանը զոհաբերեց Հայաստանի պետության և ժողովրդի շահը, հանուն իր իշխանության պահպահման:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 542 անգամ
Լրահոս
Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am