Կարեն Կարապետյանը լինելո՞ւ է թիմում

Ինտելեկտը շատ կարևոր գործիք է յուրաքանչյուր պայքարի մեջ, իհարկե արժանապատիվ մարդիկ միավորվելու հատկություն ունեն և նրանք կմիավորվեն, բայց մեզ բոլորիս պետք է առաջնորդի ինտելեկտը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, թե ովքե՞ր են լինելու Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք նոր քաղաքական ուժի կազմում։

«Ինչ վերաբերվում է տարբեր քաղաքական գործիչների շարժմանը միանալ–չմիանալուն, կուզեի ասել, որ մեր հասարակության մեծ մասը գաղափարական առումով չի տեսնում այս պահին որևէ ուժ, ում կարող է իր հայացքն ուղղել։ Շատ քաղաքական, նաև ոչ քաղաքական գործիչներ չեն տեսնում ուժ, որին իրենց հայացքները կարող են ուղղել։ Այդ իսկ պատճառով նրանք կարող են ուղղել նոր ուժի, որը ճիշտ ինտելեկտուալ և իրագործելի նպատակներ է առաջարկում։

Չնայած ֆինանսական բոլոր ռեսուրսներին, պետությունն էլ ունի լավ ֆինանսական ռեսուրսներ, սակայն շատ պրոֆեսիոնալներ դուրս են գալիս պետական ապարատից։ Ֆինանսական ռեսուրսը վերջնական ճշմարտություն չէ, և պետական ապարատում մասնագետների սակավությունը հենց ապացուցում է, որ ֆինանսները միակ պատճառը չեն, այլ նաև գաղափարական տուպիկները, որը տարբեր պրոֆեսիոնալների ստիպում է դուրս գալ համակարգից»։

Հարցին՝ արդյոք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կմիանա՞ իրենց թիմին, թե՞ որոշել է անցավ գլուխը ցավի տակ չդնել, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքական անձանց ներգրավվածությունը կհայտարարվի, երբ որ արդեն չորս-հինգ ամիս հետո մենք հանդես գանք կուսակցական գործունեության մասին հայտարարությամբ»։

NEWS.am

դիտվել է 277 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության նորոգման ճանապարհային քարտեզ Փաշինյանի հեռացումից հետո․ Նաիրի Հոխիկյան Պաշտպանական թիմը պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար․ հայտարարություն Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին բանակցություններ են վարել Լոնդոնում Կողմնակալ է․ պաշտպանները բացարկ են հայտնել Արսեն Ղուկասյանի գործով դատախազին Փաշինյանի անօրինականությունները եկեղեցու դեմ քայքայում է մեր դիմադրողականությունը․ Թաթոյան Այս ամենը չի համապատասխանում իրականությանը․ Արցախի թեմ Մի՛ ֆինանսավորեք ՀՀ կառավարությանը, այն զուրկ է լեգիտիմությունից․ Ամստերդամը՝ ԵՄ-ին Ապօրինի կալանավորված հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվի առ Աստված Հային կացնահարած Սաֆարովին Ալիևիը գնդապետ է դարձրել Միջադեպը «Դալմայի» տարածքում չի եղել. Փոխտնօրենը՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Աջապահյանին «սքեմավոր հանցագործ» անվանած կինը ՔՊ-ում բուկլետ բաժանող է եղել Միհրան Հակոբյանին ծեծողները փախուստի են դիմել սեւ գույնի TOYOTA CAMRY մեքենայով․ մանրամասներ Կարմիրգյուղում դպրոցականների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել sms-ի պատճառով Ավելի վտանգավոր ենթատեքստ կա․ Փաշինյանը բացահայտեց իր ծրագրի էությունը՝ քողարկելով արարողակարգային շղարշով Սա երկրում թևածող քաղաքական սանձարձակության, այլակարծության միտումնավոր հուղարկավորության հերթական ցայտուն դրսևորումն է. Աբրահամ Գասպարյան Անհապաղ վիրահատման կարիք ունի քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Ամուսինները վրաերթի են ենթարկվել․ նրանց հոսպիտալացրել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am